«Ռիա Նովոստի». Հունաստանին տրամադրվող օգնության հերթական չափաբաժինը կարող է հաստատվել այսօր
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Եվրախումբն արդեն հինգշաբթի օրը` այսօր, կարող է հավանություն տալ Հունաստանին ֆինանսական օգնություն հատկացնելու առաջարկին: Այս մասին է հաղորդում «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը արտահերթ նիստի ընթացքում քննարկելու է Հունաստանի պետպարտքի հարցը և որոշում է ընդունելու ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի վերջին Եվրախումբը հայտարարել էր, որ Հունաստանին տրամադրվելիք օգնության հերթական չափաբաժինը փոխանցվելու է այն դեպքում, եթե պետական պարտքի հետադարձ գնման գործընթացը հաջողությամբ անցնի:
Օգնության հերթական չափաբաժինը կազմելու է 43.7 մլդ եվրո: Դրանից 10.6 միլիարդը նախատեսված է բյուջեի ֆինանսավորման համար, իսկ մնացածը հատկացվելու է բանկերի վերակապիտալիզացիային:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա