Սամբոյի ֆեդերացիան հաշվետվություն է ներկայացրել
Դեկտեմբերի 13-ին իր հաշվետվությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն է ներկայացրել Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը տեղեկացրել է 2012 թ. կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը, ինչն իր մեջ ներառում է հանրապետական մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների կազմակերպում, ինչպես նաև մասնակցություն միջազգային առաջնություններին: Նա տեղեկացրեց, որ հաշվետու տարում Վանաձորում կազմակերպվել է պատանիների և երիտասարդների հանրապետական առաջնություն, իսկ Երևանում՝ կանանց և աղջիկների (պատանիների և երիտասարդների տարիքային խմբեր) առաջնությունը:
Հայ սամբիստները մասնակցել են նաև եվրոպական առաջնությունների Ռումինիայում և Ռուսաստանի Դաշնությունում: Լ. Հայրապետյանի խոսքերով` Հայաստանի սամբոյի հավաքականը, ընդհանուր հաշվով, 2012 թ. ընթացքում արժանացել է եվրոպական մրցաշարերի 21 և աշխարհի առաջնությունների 10 մեդալների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2013 թ. ընթացքում նախատեսված միջոցառումներից նշվեցին Գյումրիում (պատանիներ և երիտասարդներ) և Երևանում (մեծահասակներ) կայանալիք հանրապետական առաջնությունները: Հաջորդ տարի, ինչպես ընթացիկ տարում, կազմակերպվելու են ուսումնական սեմինարներ մարզիչների և մրցավարների համար, իսկ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից առաջ հավաքականի համար կկազմակերպվի ուսումնամարզական հավաք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում