«VISA» խոշորագույն վճարային համակարգի նախագահը պատրաստվում է լքել պաշտոնը
Ջոն Փարթրիջը, ով աշխարհի խոշորագույն վճարային համակարգի՝ Visa Inc.-ի նախագահն է, 2013թ. մարտին պատրաստվում է լքել իր պաշտոնը: Այս մասին է հաղորդում «Կորեսպոնդենտ» («Корреспондент») լրատվական գործակալությունը:
« 63-ամյա Փարթրիջը հրաժարական է տալու 2013թ. մարտի 31-ին»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ, ընկերությունը դեռևս չի հայտարարել Փարթրիջին փոխարինողի անունը, սակայն վերլուծաբանները կարծում են, որ «Visa»-ն, ամենայն հավանականությամբ, վերջինիս իրավասությունները կիսելու է մյուս ղեկավար անձանց միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա