Ս. Գիմիշյան. «ՀԱԿ-ի ներսում առանձնապես լավ մթնոլորտ չէ»
«Առավոտը» գրում է. «ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նշել է, որ ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է ԲՀԿ-ի ընդունած որոշումը: ՀԱԿ-ը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտարարի վաղը: Թերթի հարցին, թե`«հնարավո՞ր է առաջիկայում իր կուսակցությունն էլ լքի ՀԱԿ-ի շարքերը», Ս. Գիմիշյանը նշել է. «Չի բացառվում, որովհետև ոչինչ հավերժ չէ, առավել ևս ՀԱԿ-ի ներսում առանձնապես լավ մթնոլորտ չէ: Իսկական ՀԱԿ-ը ես եմ, ՀԱԿ-ը իմ կառույցն է»: Թերթը գրում է, որ ըստ Գիմիշյանի` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու-չառաջադրվելու հարցը ոչ երեկվա, ոչ այսօրվա քաղխորհրդի նիստում չի քննարկվել: Նրա խոսքերով, իրենք սպասում են Տեր-Պետրոսյանի անձնական որոշմանը: