Ղազախստանը ևս կհրաժարվի ռուսատառ գրից. «Ղազախը ղազախի հետ պետք է խոսի միայն ղազախերեն»
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է 2025 թվականից ռուսատառ ղազախերենից լատինատառին անցնելու մասին և հանձնարարել է կառավարությանը` սկսել այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», նախագահ Նազարբարը հայտարարել է, որ լատինատառին անցնելը ոչ միայն կնպաստի ղազախերենի զարգացմանը, այլ նաև կդարձնի այն ժամանակակից տեղեկատվության լեզու:
«2025 թվականին այն կդառնա նաև համընդհանուր օգտագործման լեզու: Կրկնում եմ` ղազախը ղազախի հետ պետք է խոսի միայն ղազախերեն», - շեշտել է նա:
Միաժամանակ Նազարբաևը չի ուրացել նաև ռուսերենը` ընդգծելով, որ վերջինս առաջադիմական մեծ դեր խաղաց ղազախ ժողովրդի համար` «դուրս բերելով դեպի միջազգային մշակույթ և գիտություն»:
«Մենք պետք է հոգատարությամբ մոտենանք ռուսերենին: Այդ լեզվին տիրապետելը մեր ազգի պատմական առավելությունն է», - ասել է Ղազախստանի ղեկավարը:
Միաժամանակ նախագահը խոչ է արել մեծ ուշադրություն դարձնել անգլերենի ուսուցմանը, նշելով, որ այն «նոր անսահման հնարավորություններ կբացի»:
Գրական ղազախերեն լեզուն ձևավորվել է XIX դարում` ղազախ լուսավորիչներ Աբայ Կունանբաևի և Իբրայ Ալտընսարինի գործունեության շնորհիվ: Այն ժամանակ սկսել են օգտագործել արաբական տառերը, իսկ 1929 թվականից` լատինական: 1940 թվականից սկսեցին կիրառվել ռուսական տարերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա