Ադրբեջանցի հետախույզ. Նախօրոք գիտեինք Խոջալուի վրա հայերի հարձակման մասին, բայց ինչ-որ մեկը խափանեց տարհանումը
Ադրբեջանական «Lent.az» կայքը հրապարակել է ադրբեջանցի հետահույզ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ռեյ Քերիմօղլուի անկեղծությունները` կապված Խոջալուի իրադարձությունների հետ:
«Ֆարուխի գործողությունից հետո մենք հիմնականում միացանք Շելիի, Ադբալի, Գյուլաբիի և Աղդամի շրջանի մյուս գյուղերի ուղղությամբ ընթացող մարտերին: Բայց Ղարաբաղում իրավիճակը բարդ էր: Մենք դժվարությամբ էինք հետ մղում հայերի անդադար գրոհները»,- գրում է հեղինակը:
Նրա խոսքով` Խոջալուում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ադրբեջանցի զինվորականները տեղեկանում էին կապի միջոցներով և այն մարդկանցից, ովքեր գիշերները գնում էին այնտեղ և վերադառնում: Դեռևս հունվարին հայերի կայանալիք հարձակման մասին ստացվել էինք հետախուզական տեղեկություններ:
Հեղինակը նշում է, որ իր կողմից հավաքված տեղեկությունները մտահոգությունների տեղիք էին տալիս, և Ադրբեջանի պաշտպանության նախարարություն անմիջապես ուղարկվել է հեռագիր Թաջեդդին Մեհտիևի և վերջինիս տեղակալ Դադաշ Ռզաևի անուններով:
«Հիմա շատերն են խոսում այն մասին, թե այն ժամանակ Խոջալուի վերաբերյալ մշակվել է հատուկ գործողության ծրագիր, որը խափանվել է ինչ-որ անձանց կողմից: Նման բան չի եղել»,- նշում է Քերիմօղլուն:
«Նշեմ, որ այն ժամանակ ստեղծվել էր շատ վատթար իրավիճակ: Չգրավված գյուղերից խաղաղ բանկչության տարհանումը խիստ բացասական վերաբերմունքի էր արժանանում: Այն ժամանակ ասում էին, թե սա կամ նա ծախել է գյուղը և հակառակը` եթե ինչ-որ մեկը ասում էր, որ պետք է թողնել խաղաղ բնակչությանը, նրան հակադարձում էին, որ նա ծախվել է և ցանկանում է վերացնել գյուղի բնակչությանը: Այն ժամանակ ստեղծվել էր շատ զգայուն ռազմաքաղաքական իրավիճակ և ոչ ոք չէր ցանկանում տալ պաշտոնական հրաման և իր վրա վերցնել պատասխանատվությունը»,-գրում է հեղինակը:
Վերջինիս խոսքերով, փետրվարի 20-ին, այն բանից հետո, երբ իրավիճակը սկսեց դառնալ օրհասական, մշակվեց Խոջալուից խաղաղ բնակչության շտապ տարհանման ծրագիր: Այդ նպանակով առանձնացվեց 25-30 փորձառու մարտիկներից կազմված խումբ, որոնց տրվեցին հավելյալ պարեն և զինամթերք:
«Մենք, գումարտակում կազմ-պատրաստ սպասում էինք մի քանի օր: Ինչքանով որ ինձ հայտնի է, փետրվարի 22-ին կամ 23-ին մենք պետք է գաղտնի ճանապարհով հասնեինք Խոջալու: Մեր հետ միասին պատրաստում էին ևս 15 մարտիկների` Խոջալուի բնակիչների, որոնք գիտեն տեղանքը: Փետրվարի 22-ից 24-ը ընկած ժամանակահատվածում մենք սպասում էինք այդ մարտիկներին: Փետրվարի 24-ի երեկոյան ժամանեց այն ավտոբուսը, որը պետք է բերեր նրանց, սակայն այն դատարկ էր: Վարորդն ասաց, որ երկար սպասել է, սակայն ոչ ոք չի եկել և նրանք էլ չեն գա: Վարորդը չգիտեր պատճառը: Շիրին Ռզաևը կատաղած էր... Փետրվարի 25-ի առավոտյան քաղաքացիական «ռացիայով» (որը տեղադրվել էր ոստիկանության ուժերի կողմից տեղական իշխանությունների ներկայացուցիչների մեքենաներում) բաց տեքստով սկսեցին հաղորդվել մտահոգիչ տեղեկություններ այն մասին, որ հայերի ռազմական տեխնիկան կենտրոնանում է Խոջալուի շուրջ: Ժամանակ առ ժամանակ, ինչ-որ մարդիկ եթեր էին դուրս գալիս և պահանջում էին չտարածել «խուճապ»: Խոջալուից ստացվող մտահոգիչ տեղեկությունները ավելի հաճախ էին ստացվում... Երեկոյան «ռացիայի վրա նստած» աղջիկները սկսեցին լացակումած օգնություն աղերսել... » ,- պատմում է Քերիմօղլուն:
Ադրբեջանական հետախույզի խոսքերով, նույնիսկ դրանից հետո եթերը խափանում էր ինչ-որ ձայն, որը պահանջում էր «խուճապ չառաջացնել»: «Շատ դժվար էր դա լսել... Ես չդիմացա և դուրս եկա կապավորի սենյակից: Անհայտ էր, թե ինչ էր սպասվում ինձ և Ադրբեջանին հաջորդ առավոտյան: Ինձ հետ կանչեցին և ասացին, որ աղջիկների հետ կապը խզվել է»,- պատմում է հեղինակը և նշում, որ փետրվարի 26-ի առավոտյան Շեյլի գյուղում հավաքվել էին Խոջալուից փախած ծերերը, կանայք և երեխաները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան