Լյովիկ Զուրաբյանը լքելո՞ւ է Հայաստանը
Մեր տեղեկություններով, իր շրջապատում ծաղրի առարկա դարձած Լյովիկ Զուրաբյանը նախօրեին կայացած ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո իր համախոհներին զգուշացրել է, որ ինքն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, լքելու է երկիրը: Ականատեսներից մեկի խոսքերով, Լյովիկ Զուրաբյանը նախկինում երբեք այդքան հուզված չի եղել:
Լ. Զուրաբյանը ասել է, որ ԲՀԿ-ի որոշումից հետո ինքը որոշել է` օր առաջ հեռանալ Հայաստանից, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին հաղթելու որևէ ռեսուրս չունի: Զուրաբյանը, ինչպես փոխանցել է ՀԱԿ-ական մեր աղբյուրը, ասել է, որ ինքն էլ` մյուսների նման, հասկանում է, թե ինչ ունի կամ չունի Տեր-Պետրոսյանը, և հավելել է, որ նրա միակ հույսը «ԲՀԿ-ի փողերն ու թիմակիցների հավատարմությունն ու միասնությունն էին»:
Նա հայտարարել է, թե պապիի ունեցածն այսօր «միֆազերծված կերպարն է, զրո ռեյտինգն ու դեզերտիր թիմակիցները»:
Ըստ նիստի մասնակիցներից մեկի փոխանցման, Զուրաբյանի թիմակիցները սպառնացել են, եթե Լյովիկը հեռանա, ապա իրենք էլ կլքեն ՀԱԿ-ի շարքերը և չեն աշխատի ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Նիկոլի, ոչ էլ Բագրատյանի համար: Ի պատասխան` նա արձագանքել է`«ձեզ ո՞վ ա ասում աշխատեք»:
Հանդիպման ընթացքում Լյովիկ Զուրաբյանը մեկ առ մեկ թվարկել է այն խորհուրդները, որ ինքը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն, վերջինս անտեսել է, ապա եզրափակել է` «եթե անցած տարի հետները բարիշելու ու փայ տանելու հնարավորություն կար, հիմա ոչ մի դիմադրելու շանս չկա»:
Լյովիկ Զուրաբյանը տեղեկացրել է նաև, որ իրենց կողմից անցկացված հետազոտություններով, Լ. Տեր-Պետրոսյանի վարկանիշը մի քանի անգամ ցածր է 2007թ-ին ունեցածից, ապա հավելել, թե բոլոր գնահատականներով` 2008-ի պաշտոնական արդյունքներով պապիի ստացած քվեներն` անգամ լավատեսների դեպքում, անհասանելի են համարվում:
Երեկոյի հաջորդ մասը Լյովիկ Զուրաբյանը նվիրել է Նիկոլ Փաշինյանին ` նրան համարելով ՀԱԿ-ի դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը: Նկատենք, որ բոլոր գնահատականներով, Նիկոլ Փաշինյանի և Լյովիկ Զուրաբյանի հարաբերությունները ծայրաստիճան սրված են: Իսկ վերջերս էլ, երկու գործիչներն իրենց վերահսկողության տակ գտնվող մամուլով վարկաբեկիչ քարոզչություն են իրականացնում միմյանց դեմ:
Նախորդիվ` Ինչու է Լյովիկ Զուրաբյանը ջանասիրաբար ՀԱԿ-ը մղում պատմության աղբանոց
ՀԱԿ-ը Լյովիկի գրպանում է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա