Հայաստանում մասնագետ գյուղատնտեսների «սով» է
Գյուղական համայնքներում անասնաբույժների առկայության խնդիրը լուծվել է՝ 650 համայնք ունի իր անասնաբույժը, սակայն ոչ բոլոր համայնքներն ունեն գյուղատնտես: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Ըստ բանախոսի՝ այս խնդիրը նախարարության համար մտահոգիչ է, սակայն գյուղատնտեսի բացակայությունը պայմանավորված է համապատասխան մասնագետների սակավությամբ: Պետրոսյանը ցավով նշեց, որ շատ համայնքներում գյուղատնտեսի պարտականություններն իրականացնում են մարդիկ, ովքեր այլ մասնագիտություն ունեն:
«Գյուղատնտեսության նախարարության գյուղոլորտին ուղղված ցուցումները փորձում են իրականացնել որոշ մարզային կառույցների, ՀԿ-ների միջոցով, քանի որ այն անձը, ով պետք էր անհրաժեշտ խորհուրդները տար` համայնքները չունեն», - փաստեց փոխնախարարը, նկատելով, որ շատ համայնքներում չկան նույնիսկ համապատասխան հաստիքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները