Սերոբ Տեր-Պողոսյանը տեղափոխվել է Ուռուցքաբանական կենտրոն
Մանկապղծության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման ենթարկված Սերոբ Տեր-Պողոսյանը դարձյալ տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն` հերթական քիմիան ստանալու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
«Վիրահատությունից հետո քիմիան ստանալու համար նրան պարբերաբար տեղափոխում են ուռուցքաբանական կենտրոն», -ասաց Ղլեչյանը:
Սերոբ Տեր-Պողոսյանի հաստ աղիքի չարորակ ուռուցքն էր հեռացվել:
Հիշեցնենք, որ ըստ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի` «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվել էր ազատազրկման 15 տարի ժամկետով այն բանի համար, որ նա մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:
Սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակով Ս. Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ: Ս. Տեր-Պողոսսյանի սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժել էր 10 անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին