Թերլեմեզյանի քոլեջի դիմաց դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել. սպասում են արդյունքներին
Գրեթե երկու ժամ է, ինչ սկսվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը: Քոլեջի դիմաց հավաքված ուսանողներն ու դասախոսները բողոքի ակցիա են կազմակերպել` բողոքելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած, այժմ քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանի դեմ. «Աննա Մնացականյանը ոչ լեգիտիմ թեկնածու է», «Արվեստի կրթօջախին` արվեստագետ ղեկավար»:
Հիշեցնենք, որ Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի տնօրենի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը, Թերլեմեզյանի դասախոս Դավիթ Դավթյանը և «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը:
Հիշեցնենք նաև, որ քոլեջի ուսանողության ու դասախոսական կազմի մի որոշ հատված առաջարկել էր Դավիթ Դավթյանին մասնակցել մրցույթին, քանի որ չեն ցանկանում որ Աննա Մնացականյանը դառնա քոլեջի տնօրեն, ով մասնագիտությամբ «որևէ կապ չունի արվեստի հետ»: Նա մասնագիտությամբ կիբեռնետիկ է, պաշտպանել է գիտական թեզ «Մանկատան շրջանավարտների սոցիալականցման էթնոմշակութային առանձնահատկությունները» թեմայով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին