Գ. Պետրոսյան. Կարտոֆիլի և լոլիկի բերքը գերազանցել է անցած տարվա ցուցանիշը
Կարտոֆիլը այս տարի 70 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա բերքից: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նա վստահեցրեց, որ մոտակա ժամանակներում կարտոֆիլի թանկացում չի սպասվում, որովհետև պաշարները բավարար են:
«Եթե կրճատվի կարտոֆիլի մշակությունը, վաղահաս բերքը կարող է պակասել մայիսին-հուլիսին», - նշեց նա:
Բանախոսը նաև հայտնեց, որ լոլիկի արտադրության ծավալներն այս տարի կազմել են մոտ 280 հազար տոննա, որը ևս կրկնում է նախորդ տարվա ցուցանիշը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե որքանով են ճիշտ լուրերը, թե շուկայում առկա է լոլիկի վնասված սերմ, որը բերվել է Թուրքիայից՝ փոխնախարարն ասաց. «Թե որտեղից կարող է թափանցած լինել, այդ մասին չունեմ փաստեր, լոլիկ ներմուծվում է Իրանից, Հունաստանից, չի նշվում Թուրքիայի անունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա