Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչ. ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության գործում
ՀՀԿ համագումարին ելույթ է ունեցել Չիանաստանի Կոմունիստական կուսակցության Եվրասիական վարչության պետի տեղակալ պարոն Ցյան Նայչենը, որն համագումարի մասնակիցներին է ուղղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ուղերձը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«ՀՀ և ՀՀԿ հարգարաժան Նախագահ Սերժ Սարգսյան, թույլ տվեք ՉԿԿ ԿԿ- ի անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ ՀՀԿ 14-րդ համագումարի կապակցությամբ և մաղթել Ձեր կուսկացությանը մեծ հաջողություններ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և հզորացման պատվաբեր գործում:
Այս տարի մենք նշում էինք Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում և խորանում են բոլոր բնագավառներում` հումանիտար, տնտեսական, գիտատեխնիկական:
Չինաստանը պատրաստ է Ձեզ հետ միասին ապագայում ևս խորացնել այս բարեկամական հարաբերությունները:
Որպես իշխող կուսակցություն՝ ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության, տնտեսական զարգացման և մարդկանց բարեկեցուցությունը բարձրացնելու գործում: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը բարձր է գնահատում իր համագործակցոթյունն ու բարեկամությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ:
Եվ մենք պատրաստակամ ենք ապագայում ևս շարունակել այս ջերմ և փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի կարողանանք բազմակողմանիորեն աջակցել մեր պետությունների միջև հարաբերությունների խորացմանը:
Լիարժեք հաջողությոններ ենք մաղթում ՀՀԿ համագումարին:
Հայաստանի Հանրապետությանը մաղթում ենք բարգավաճում և հզորություն, իսկ հայ ժողովրդին` երջանկություն և բարեհաջողություն:
Հավերժ բարեկամություն մեր երկրներին և ժողովուրդներին»:
Կարդացեք նաև`
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ համագումարում. Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան
Բլից. Խաչիկ Ասրյանը` Սերժ Սարգսյանի հաղթանակի ու ՀԱԿ-ի կործանման մասին
Կ.Կարապետյան. ՀԱԿ-ի թեկնածուն փոփոխություն չի բերի
Բլից. Տիգրան Արզաքանցյանը «էկոնոմիչեսկի» տուժել է պատգամավորության ժամանակ
Մարտենս. Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի
Մեդվեդևի ուղերձը. Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք
Օրակարգի միակ հարցը` առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու