Հոգնել են «ախպեր-տղեքին» խոնարհվելուց. Ազգագրագետը` հայրենիքը «էս երկիր» անվանողների մասին
«Այսօրվա Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից հայրենիքի ընկալումը ճգնաժամային է»,-«Հայրենադարձությունը և ազգային անվտանգության մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով՝ 20 տարիների ընթացքում հանրության մոտ Հանրապետության նկատմամբ վերաբերմունքը բևեռային է, ընդ որում` մի բևեռում գտնվում են մարդիկ, որոնք անվանում են հայրենիքը «էս երկիր» ձևույթով և դժգոհ են սոցիալական և այլ անհավասարություններից և անարդարություններից: «Փաստորեն այդ խմբի մոտ առկա է հայրենիքի հետ կապի ճգնաժամ»,- ասաց նա:
Ըստ բանախոսի՝ արտագաղթողները մեծ մասը ցավով է գնում` «իրենց չեն սիրում և իրենք ևս սկսում են չսիրել «էդ երկիրը», որպես կյանքի մասնակից, դերակատար, հեռանկար ունեցող:
«Նա սկսում է չսիրել հայրենիքը, հոգնել է «ախպեր-տղեքին» խոնարհվելուց, հարմարվելուց: Եվ ես հիմա սկսում եմ հասկանալ, թե ինչու 5-10 հազար դրամի դիմաց պատրաստ են քվե տալ այս կամ այն քաղաքական ուժին, քանի որ այլևս չի տեսնում իր կապը, ապագան «էդ երկրի» հետ, չի ուզում այլևս հայրենիքի տեր լինել: Հայրենիքը դադարել է լինել հայրենիք», - ասաց ազգագրագետը:
Բանախոսը նշեց, որ «Հայրենիքը այն տարածքն է, որտեղ մարդն ուզում է ապրել, պաշտպանված լինել և պաշտպանել, որովհետև այն իրեն տալիս է արժանապատիվ ապրելու շանս, հեռանկարներ՝ գոնե հաջորդ սերունդների համար»:
«Դժբախտաբար՝ մեծագույն մասը նույնիսկ հաջորդ սերնդի համար չի տեսնում որևէ հեռանկար, հայրենասիրությունը դառնում է բեռ, արտահայտվում է վիրտուալ... ամեն ինչ վաճառվում է», - ասաց նա:
Ըստ Հ.Խառատյանի՝ Սփյուռքում ևս վերափոխվում է վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա