ՀՀԿ համագումարն՝ այսօր
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր աշխատանքները կսկսի Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարը: Համագումարին հրավիրվել են արտասահմանյան մի շարք կուսակցությունների, հայաստանյան կուսակցական համակարգի, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչները: Համագումարում նախատեսված է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
Երեկ ՀՀԿ-ն գործդիրի և խորհդի նիտեր է անցկացրել՝ հաստատելով համագումարի օրակարգը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտարարել է, որ միաձայն որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին: Նրա տեղեկացմամբ` համագումարում նախատեսված է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: ՀՀԿ մամուլի խոսնակը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն իր վերջնական տեսքին կբերվի մեկ ամիս անց' ՀՀԿ տարածքային կառույցներից ներկայացրած առաջարկների հիման վրա: