ՄԱԿ-ում Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցն են քննարկում
ՄԱԿ-ը դիտարկում է Սիրիայում 4-10 հազար խաղաղապահներ տեղակայելու հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է անանուն դիվանագիտական աղբյուրը:
Գործակալության տեղեկացմամբ` նախօրեին ՄԱԿ կենտրոնակայանում խորհրդակցություն է կայացել այն երկրների մասնակցությամբ, որոնք զորակազմ են տրամադրում աշխարհի տարբեր անկյուններում խաղաղապահ առաքելություններ իրականացնելու համար։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սիրիայում իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ:
«Խնդիրը միայն այն է, որ ՄԱԿ-ը լրացուցիչ ռեսուրսներ չունի։ Այսինքն՝ Սիրիա զորակազմ ուղարկելու համար անհրաժեշտ է տարբեր երկրներում գտնվող 115.000 խաղաղապահներից ոմանց դուրս բերել գործող առաքելություններից»,- գործակալությանը նշել է զրուցակիցն ու պարզաբանել, որ խնդրի դիտարկումը չի նշանակում, որ ՄԱԿ-ն արդեն իսկ պատրաստ է ձեռնամուխ լինել դրա իրականացմանը:
Սիրիայում խաղաղապահ առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը դեռևս նոյեմբերի 29-ին ընդգծել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։ Ըստ աղբյուրի` հենց նրա նախաձեռնությամբ է ՄԱԿ-ում խորհրդակցություն կազմակերպվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան