«Լրատվամիջոցներն արդեն ճիշտ են կիրառում իրենց իրավունքները, հետևողական են դատարանների որոշումների նկատմամբ»
«2010 թվականի համեմատ լրատվամիջոցների դեմ դատական վեճերի կտրուկ նվազում է տեղի ունեցել», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, փաստաբան Արա Ղազարյանը:
Բանախոսի գնահատմամբ` 2010 թվականից մինչ օրս ընդդեմ լրատվամիջոցների 52 դատական գործընթաց է եղել, իսկ այսօրվա դրությամբ դատական որևէ նոր հայց չկա, ինչը, նրա կարծիքով` խոսում է ոչ միայն լրատվամիջոցների կողմից իրենց իրավունքներն ու պարտավորվածությունները գիտակցելու, այլ նաև` դատարանների կողմից օբյեկտիվության բարձր շեմի պահպանման մասին:
«Լրատվամիջոցներն արդեն ճիշտ են կիրառում իրենց իրավունքները, հետևողական են դատարանների որոշումների նկատմամբ: Դատարանները բարձր են պահում վարկաբեկելուց` տեղեկացվածության իրավունքն իրականացնելու սահմանագծի շեմը, գնահատելով օբյեկտիվ չափանիշներով: Այդ պատճառով ռիսկային է դարձել լրատվամիջոցների դեմ դատական հայցերի ներկայացնելը, մանավանդ եթե վերջինս գործել է ըստ հանրային շահի», - մասնավորեցրեց նա:
Միաժամանակ` փաստաբանը կոչ արեց լրատվամիջոցներին` տեղեկատվության հրապարակման ժամանակ պահպանել էթիկայի նորմերը, դրսևորել հանրության կողմից սահմանված պատշաճ վարքագծի կանոնները, ինչպես նաև` հարգել անձի անմեղության կանխավարկածի իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան