Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով կստեղծվի
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր` արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, համաձայն հրամանագրի` հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը` Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, որը երկշաբաթյա ժամկետում կքննարկի ու հաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը։
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում: