Արթուր Աբրահամը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի կոչումը
Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երկրորդ միջինքաշային կարգում պարտության մատնեց Մեհդի Բուդալային դեկտեմբերի 15-ին WBO-ի վարկածով չեմպիոնական կոչման համար մենամարտում:
Արթուր Աբրահամը հաղթեց մրցավարի որոշմամբ, ով 8-րդ ռաունդի միջնամասում դադարեցրեց մարտը` արձանագրելով, որ 30-ամյա ֆրանսիացու պատռված քունքից արյունահոսություն է սկսվել: Այսպիսով` հայ բռնցքամարտիկը պաշտպանեց WBO-ի վարկածով չեմպիոնի կոչումը:
Ավելացնենք, որ իր կարիերայի ընթացքում Արթուր Աբրահամը տոնել է 36 հաղթանակ, որից 28-ը` նոկաուտով: Կրել է 3 պարտություն: WBO-ի վարկածով չեմպիոն է հռչակվել օգոստոսին` հաղթելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա