Վերականգնողական նոր աշխատանքներ` Աղթամար կղզում
Թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքի տեղեկացմամբ` Վանա լճի Աղթամար կղզում մեկնարկում են վերականգնողական նոր աշխատանքներ:
Ըստ աղբյուրի` այս անգամ վերականգնվում է հնագիտական պեղումների արդյունքում հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հարավային մասում հայտնաբերված վանքը և մատուռանման կառույցը: Նախատեսվում է 6 ամսվա աշխատանքների արդյունքում այս կառույցները բերել իրենց նախնական տեսքին:
Ռեստավրացիոն աշխատանքները կսկսվեն 2013թ ապրիլ ամսից, և դրանց համար կհատկացվի 1 միլիոն 200 հազ. լիրա: Վանքն ու մատուռը կվերանորոգվեն Իտալիայից բերված հատուկ հիդրավլիկ կրով:
Բացի այդ անվտանգության նկատառումներով, կղզում տեղադրավելու են տեսախցիկներ, որոնք 24 ժամ կհսկեն կզին և եկեղեցին: