Իրավունք 09:42 17/12/2012

Սկանդալային զրույց. Օսկանյանը լռում է, Զուրաբյանը մեղադրում ԱԱԾ-ին, իսկ Փաշինյանը պահանջում քրգործ հարուցել

Նախօրեին համացանցում արագորեն տարածված ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի սրճարանային զրույցի ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Զրույցի ժամանակ քաղաքական գործիչները նախագահական ընտրություններին ընդառաջ ինչ-որ պայմանավորվածությունների են փորձում գալ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջը, որն ամեն հարցի վերաբերյալ թարմացվում էր պատգամավորի տեսակետներով, առայժմ լռում է: Փոխարենը արդեն հայտարարություն են տարածել Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը, ում մասին զրույցի ընթացքում խոսք եղել է:

Մասնավորապես, Լևոն Զուրաբյանը իրենց զրույցը գաղտնալսելու մեջ մեղադրում է Ազգային անվտանգության ծառայությանը:

«Ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու այս ճղճիմ արարքը հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ժողովրդավարական տարրական նորմերին ու ռեժիմին հերթական անգամ դնում է օրենքից դուրս: և թող չփորձեն խուսափել այս հանցանքի համար պատասխանատվությունից: Եթե հանցագործները անմիջապես չեն բացահայտվում, ուրեմն դա արել են հատուկ ծառայությունները: Այս օրինախախտման պատասխանատուները վաղ թե ուշ ամբողջ խստությամբ պատասխան են կրելու օրենքի առջև: Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին և պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման և դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին։

Այս փաստը հաստատում է վաղուց արձանագրված այն իրողությունը, որ երկրի հատուկ ծառայությունները, փոխանակ զբաղվեն արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման համար խիստ անհրաժեշտ հետախուզական և հակահետախուզական գործունեությամբ, հարկատուների միջոցները և սեփական ջանքերը հիմնականում ապօրինաբար ծառայեցնում են գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանն ու ընդդիմությանը լրտեսելու, վարկաբեկելու և վնասազերծելու նպատակներին: 

Ռեժիմի կողմից նման բացահայտ ստոր մեթոդներին դիմելու և ներքաղաքական լրտեսությամբ զբաղվելու իրողության հրապարակայնացումը ցույց է տալիս, որ իշխանությունները այնքան վախեցած են նախագահական ընտրություններում հնարավոր մարտահրավերներից, որ դրանք չեզոքացնելու նպատակով պատրաստ են բռնվել անգամ փրփուրներից:

ԱԱԾ-ի կողմից պատրաստած և հրապարակված նյութի բովանդակության որևէ քննարկում կամ մեկնաբանություն համարում եմ բարոյապես և քաղաքականապես անընդունելի: Ավելին, դա կլինի ուղղիղ այն, ինչ որ պետք է հատուկ ծառայություններին այս ճղճիմ սադրանքը հաջողելու համար: Ուստի, ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից վատագույն գեբիստական ավանդույթներով պատրաստված և հրապարակված այս նյութի բովանդակության որևէ քննարկում, մեկնաբանություն կամ հաստատում քաղաքական և հասարակական գործիչների կամ լրատվամիջոցների կողմից ուղղակի հավասարազոր է լինելու համագործակցության հատուկ ծառայությունների հետ այս ապօրինի գործունեության մեջ», ասված է Զուրաբյանի հայտարարության մեջ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր հայտարարության մեջ պահանջել է անհապաղ քրեական գործ հարուցել:

«ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.

ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը և տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսևորում է, ինչը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ:

բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած և youtube-ում տեղադրած անձանց բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար

գ) մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար

դ) ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում և պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, և սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ»,- ասված է Փաշինյանի հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}