Իրանի նախկին նախագահի որդին 10 միլիարդ թուման գրավի դիմաց ազատ է արձակվել
Իրանի նախկին նախագահի որդին 10 միլիարդ թուման գրավի դիմաց ազատ է արձակվել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի որդին՝ Մեհդի Ռաֆսանջանին, 10 միլիարդ թուման գրավի դիմաց ազատ է արձակվել, ով ս.թ. սեպտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայից Թեհրան վերդառնալիս Իրանի անվտանգության ուժերի կողմից ժամանակավորապես ձերբակալվել էր:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանին մեղադրվում է 2009թ. նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: ԻԻՀ նախկին նախագահի դուստրը՝ Ֆայեզե Ռաֆսանջանին, էլ վերջերս հակակառավարական կոչեր հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել է 6-ամսյա ազատազրկման:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի գլխավոր դատախազն անդրադարձել է ներկա և նախկին նախագահների մերձավորների ձերբակալություններին
Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին արձագանքել է իր երկու զավակների ձերբակալման փաստին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին