Բժշկական համալսարանն ունի նոր ռեկտորը. մրցույթն ավարտվել է
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթում, որը կայացել է այսօր, միաձայն անցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանը: Այս մասին Panorama.am-ին ասաց համալսարանի մամուլի քարտուղար Վիկտորիա Անիկինան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթի մասնակցության համար պաշտոնական հայտ է ներկայացրել մեկ թեկնածու՝ Միքայել Զաքարի Նարիմանյանը:
Ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի՝ այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան