Հասարակություն 10:23 17/12/2012

Ի՞նչ արժե Ամանորի սեղանը. հույզեր, հառաչ` Ամանորից առաջ (լուսանկարներ)

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Նոր տարին այլևս սարերի հետևում չէ, մինչև Ամանորը մնացել են հաշված օրեր և մարդիկ արդեն սկսել են կատարել իրենց նախատոնական գնումները: Նույնիսկ հասարակական տրանսպորտում տնային տնտեսուհիների խոսակցությունները Նոր տարվա մասին են:

Այս տարի հայաստանցիները կարծես չեն շտապում րոպե առաջ ավարտել իրենց ամանորյա գնումները: Սուպերմարկետների աշխատակիցները, տոնավաճառի վաճառողներն ասում են, որ նախորդ տարիների աշխուժությունը չկա, նախատոնական այս օրերին հաճախորդները գնումներ կատարում են ավելի քիչ գումարով, իսկ եթե նախորդ տարվա նույն գումարն են ծախսում, ապա այս տարի դրանով ավելի քիչ ապրանք են ձեռք բերում:

Ամանորյա միջին «սեղանի» արժեքն իմանալու համար որոշեցի պարզել, թե քաղաքացիները որքան գումար են պատրաստում տրամադրել գնումների համար: Երևանի մեծածախ շուկաներում, սուպերմարկետներում հարցման արդյունքում այդպիսի եզրահանգման եկա՝ Ամանորը ոչ բոլորի համար է սպասված տոն, վերջին տարիներին շատերի համար այն միայն մեծ հոգս է ու գլխացավանք: Ամենուր ճոխ ու առատ վաճառասեղանների հետևում կանգնածներն էլ դժգոհում էին, որ առևտուր չկա, մարդ չկա, մոտենում, գները հարցնում ու հեռանում են:

Ազգային ավանդույթը չխախտելու և Ամանորին իրենց դուռը թակող խնամի, բարեկամ, ընկերներից չամաչելու համար շատերը պարտքով, իրենց վերջին խնայողություններով մի կերպ փորձում են գնումներ կատարել և մի կերպ դուրս գալ այդ ծանր բեռի տակից: Մի քիչ բարվոք վիճակում են նրանք, ովքեր արտասահմանում ունեն հարազատներ և որոշակի գումարներ են ստանում նախատոնական գնումների համար:

Հարցման ընթացքում բոլորին հիմնականում տրվում էին նույն հարցերը. «Ամանորը սպասվա՞ծ տոն է, ի՞նչ եք դնելու տոնական սեղանին և ինչքա՞ն գումար է պետք»:

Ինչպես ցույց տվեցին հաշվարկները, ընտանեկան բյուջեից ամենալուրջ ծախսերը հատկացվում են մսամթերքին. Ամանորյա սեղանի անբաժանելի մասը՝ խոզի բուդը (5-6 կգ) արժի 18-20 հազար դրամ: Որոշ ընտանիքներ, ճիշտ է, նախընտրում են հնդկահավ, որի միջին արժեքը 5-6 կգ համար կազմում է 12-14 հազար դրամ: Ընդ որում օրեցօր այս գներն աճում են: Նախորդ տարվա համեմատ բարձրացել են նաև նախուտեստի գները. բաստուրմայի 1 կգ համար միջինը պետք է վճարել 6000 դրամ, սուջուխի համար՝ 4000 դրամ, երշիկն ու պանիրը միջինում արժեն 3000 դրամ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի առավել բարձր է ընկույզի գինը՝ միջինը 6300-8000 դրամ, մինչդեռ հնդկական ընկույզի և նուշի գները նախորդ տարվա համեմատ մոտ 10%-ով նվազել են. այս տարի դրանք կարելի է ձեռք բերել 4900-5500 դրամով: Հիմա անդրադառնանք չրերի գներին. 1 կգ չամիչն արժի 1500-2500 դրամ, սալորաչիրը՝ 4000, ծիրանաչիրը՝ 4500 դրամ, 1 կգ քաղցր սուջուխն արժի 2500 դրամ:

Ոչ քիչ գումար կխլեն նաև խմիչքները: Այսպես, 0.75 լիտր օղին կարելի է ձեռք բերել 2000-2500 դրամով, շամպայնը՝ 1500, գինին՝ 1300-2000, կոնյակը՝ 3-5 հազար դրամով: Ոչ ոգելից խմիչքները համեմատաբար էժան են՝ շուրջ 2000-2500 դրամ: Այս տարի համեմատաբար ցածր են որոշ մրգերի գները. օրինակ 1 կգ խնձորն արժե 350-600 դրամ, մանդարինը` 400-600 դրամ, նարինջը՝ 800-1000, տանձը՝ 500-1000 դրամ, նուռը՝ 700-1000 դրամ: Այսպիսով, մեր կողմից իրականացված հաշվարկներով հայ ընտանիքները տոնական սեղանի համար միջինը ծախսում են 80-150 հազար դրամ: Այս հաշվարկների մեջ չեն մտնում նվերների և տոնական զարդարանքների համար ծախսերը: Ըստ հարցման՝ միջին խավը 60-70 հազար դրամով մի կերպ «էշը ցեխից կհանի», իսկ թոշակառուների 25 տոկոսը՝ 15-20 հազար դրամով կփորձեն «մի բան դնել սեղանին», իսկ ունևոր խավը Ամանորի սեղանի համար կծախսի 200-500 հազար դրամ:

«Այս տարի ամեն ինչի գները շատ թանկ են, բայց ինչ անենք, մեզ նեղություն տալով, պարտքով, մեկ է, Նոր տարվա սեղանին խոզի բուդ անպայման դնելու ենք: Ճիշտ է դժվար է, բայց ես սիրում եմ ամեն ինչ ունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց 40-ամյա տիկին Մարինեն: Նա նշեց, որ արդեն հիմնական գնումները կատարել է, մնացել է միայն միրգն ու կանաչեղենը գնի: «Ամեն ինչ երեխաներիս համար եմ անում, չեմ ուզում մի բան պակաս լինի, որ իրենց վատ չզգան»,- նշեց նա: Մեկ ուրիշ անցորդ էլ նկատեց, որ թեպետ դեմ է Նոր տարին «հայավարի» դիմավորելու սովորությանը, այնուամենայնիվ իրեն այլ բան չի մնում, քան ամեն ինչ անել «ընդունված կարգի համաձայն»: «Որոշ բաներ կինս գնել է, բայց հիմնական առևտուրը ես պետք է անեմ: Ւմ հաշվարկներով կծախսեմ 200-220 հազար դրամ: Բուդ պարտադիր պետք է լինի, այն ես եմ պատրաստում ու շատ համեղ է ստացվում: Հնդկահավ անցած տարի դրել եմ, բայց այս տարի չեմ դնելու, դրա փոխարեն նվերների համար շատ գումար կծախսեմ»,- նշեց նա:

45 ամյա Տիգրանն էլ, ով մասնագիտությամբ ինժեներ է, նշեց, որ դեռ ոչինչ չի գնել։ «Բուդը բացառվում է, հաստատ չեմ գնելու, բայց գիտեմ, որ միջին սեղան ունենալու համար կծախսեմ մոտ 120 հազար դրամ։ Ոչ ոքի զարմացնելու ոչինչ չունեմ, ինձ չեմ «կոտորելու»: Ես գերադասում եմ երեխաներիս համար տոնը հաճելի դարձնել, իրենց ուզած նվերներն առնել: Բացի դրանից որոշել եմ նրանց տարբեր տեղեր տանել, որպեսզի տոնը լիաժեք լինի»,- ասաց Տիգրանը:
55-ամյա Վոլոդյանն էլ նշեց, որ Ամանորին ծախսում է այնքան, ինչքան սիրտն ուզում է: «Հնարավորություն ունեմ, չեմ դժգոհում»,- նշեց նա:

66-ամյա Էլեոնորան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի ամանորյա գնումների համար նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գումար է տրամադրել՝100-120 հազար դրամ: «Գները սարսափելի են, ստացածս թոշակով միայն չարազեղեն եմ կարողացել գնել, բայց ոչ թե սովորականի նման՝ 1-ական կիլոգրամով, այլ 500-ական գրամով: Այս տարի ամեն ինչ թանկ է, չնայած վերջին տարիներին մթերքի գները շատ թանկ են: Մարդիկ հազիվ են կարողանում իրենց գլուխը պահել, իսկ Նոր տարին գլխացավանք է, բայց ինչ կարող ես անել՝ սա է»,- ասաց տիկին Էլեոնորան: Նրա խոսքերով՝ թող մի բան էլ պակաս լինի: «Կարևորը առողջ լինենք, թող մի բան էլ պակաս ուտենք»,- ասաց նա:

Զրուցակիցներիս մեկն էլ նկատեց, որ այս տարի ավելի շատ նվերներին է գումար հատկացնելու, քան ուտելիքին: «Խոզի բուդ, հնդկահավ չի լինելու: Ինչի հետևից ենք ընկել: Ես ուրիշների նման չեմ մտածում՝ ամեն բան սեղանին լինի, իսկ տոներից հետո պարտքով ապրենք: Գերադասում եմ Ամանորին գնել կենցաղային իրեր, քան ճոխ ուտելիքներ: Օրինակ՝ նախատեսել եմ մինչև Ամանոր գնել նոր հեռուսատացույց և գորգ»,- նշեց նա:

«Խիստ ծանրաբեռնված, առողջության համար վնասակար սեղանից այս տարի որոշել ենք հրաժարվել, քանի որ ամեն տարի այդ պատրաստության գրեթե կեսը փչանում է և ստիպված թափում ենք: Կարծում եմ` ամեն տարի անիմաստ ծախսեր ենք անում: Այս տարի խնայելում եմ թե ինձ, թե ամուսնուս: Մեր սեղանին կլինեն միայն թեթև ուտեստներ: Կարծում եմ` մոտ 100 հազար դրամի չափ գումար կծախսենք: Եվ, ի վերջո, կարևորը բարձր տրամադրությունն է»,- ասաց 30-ամյա հոգեբան Մարինա Սարգսյանը:

Տիկին Սուսաննան էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ չգիտի ինչ անի, որն առնի, որ գոնե միջին չափով սեղան գցի: «25 հազար դրամ թոշակ եմ ստանում, 30 հազար դրամ էլ ամուսինս է ստանում: Միակ աշխատողը տղաս է, ով 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Ախր ես որն անեմ, սեղան գցեմ, թե լույսի ու գազի վարձը մուծեմ: Թոռնիկներ ունեմ, էս տոնը երեխաների համար է ու չեմ ուզում, որ նրանք էլ մեր հոգսերով ապրեն: Բայց նրանք արդեն պահանջներ էլ չեն ներկայացնում, ինչ կա դրանով բավարարվում են, ախր ինչո՞ւ: Երեխաները ինչո՞ւ պետք է մտածեն, թե Նոր Տարին ինչպես պետք է դիմավորենք: Ամեն ինչը կրկնակի թանկացել է: Սիրտ են թողնում, որ մարդ ուրախանա»,- վրդովված ասաց տիկին Սուսաննան:

Մի քիչ զարմանալի էր, բայց ամանորյա սեղանի ճոխությանը մեծ տեղ են տալիս երիտասարդները։ 4-5 հոգու հետ զրույցում պարզ դարձավ, որ Նոր տարվա սեղանին ավանդական բուդը պարտադիր է, քանի որ դրանով սեղանն ավելի ճոխ է երևում: «Ես սիրում եմ, որ սեղանը ճոխ լինի, ամեն ինչին էլ կարևորություն եմ տալիս»,- ասաց 22-ամյա մի աղջիկ:
Ի տարբերություն երիտասարդների, որոշ թոշակառուներ չգիտեին ինչ պետք է անեին` Նոր տարի նշեն, 20-25 հազար դրամ թոշակով կոմունալ վարձերը մուծեն, թե՞ « ցամաք« հաց գնեն: «Աղջիկ ջան, չգիտեմ ինչ պետք է անեմ, վերջին տարիներին թեթև սեղան եմ գցում, բայց այս տարի դա էլ չեմ կարողանա անել: Միայնակ թոշակառու եմ, բայց սիրում եմ գոնե քաղցրավենիք ունենամ, որ դրանով հյուրերիս հյուրասիրեմ: Բայց այս տարի դժվար թե դա էլ ունենամ»,- նշեց 75-ամյա թոշակառու տիկին Անուշը:

Հարցումների ընթացքում նաև նկատեցինք, որ մարդիկ սկսել են սեղանի պարունակությանը ավելի քիչ ուշադրություն դարձնել: Ի վերջո գալիս ենք այն գիտակցության, որ կարևորը սեղանների ճոխությունը չէ, ծանրությունից ճկռած սեղանները չեն, հարևաններին, բարեկամներին տարբեր սալաթներով, կարմիր և սև ձկնկիթով, աղանդերով, իտալական կոնֆետներով, մեզ համար անծանոթ արևադարձային մրգերով հիացնելը չէ: Մարդիկ պետք է հասկանան, որ դա ոչ թե հարևանի կամ բարեկամի աչք ծակելու տոն է, այլ ընտանեկան տոն է, յուրօրինակ մի տոն, որը միավորում է բոլորիս, հեռու և մոտ գտնվող հարազատներին ու բարեկամներին: Կարևորը այն է, որ այս տարի էլ նոր երազներով լցվեն մեր հոգիներն ու մեծ հույսով սպասենք նոր հրաշքների:


Լուսանկարները` Լիլիան Գալստյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}