Հարցազրույցներ 18:43 17/12/2012

Ր. Հովհաննիսյան. Ես պատրանք չեմ տածում, որ սոսկ կառավարման մոդելը փոխելով կարելի է երկրի որակը փոխել

 Panorama.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

- Պարոն Հովհաննիսյան, Դուք արդեն իսկ հայտարարել եք, որ առաջադրվելու եք առաջիկա նախագահական ընտրություններին: Ի՞նչ տեսլականով և ծրագրերով եք պատրաստվում մասնակցել նախագահական ընտրություններին:
-Դեկտեմբերի 22-ի կեսօրին Արմենիա Մարիոթ հյուրանոցում պաշտոնական տեսք և բովանդակություն կստանա իմ նախընտրական հայտարարությունը այն մասին, որ ես մտադիր եմ առաջին անգամ մասնակցելու նախագահական ընտրություններին: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը, մեր երկրի շարքային քաղաքացին ոչ միայն արժանի է ավելի լավին, ավելի ազատ ու արդար կյանքին, այլև ունակ է այդ հեռանկարը իրացնել: Ինձ մոտ, որպես ՀՀ քաղաքացի, և նաև «Ժառանգություն» կուսակցության մոտ եղել է այն հավատամքը, որ քաղաքական ու քաղաքացիական օրակարգում առկա են երեք հիմնական ուղղություններ: Առաջինը՝ քաղաքացիական իրավունք և ազատություն, այսինքն՝ երկիրը պատկանում է քաղաքացուն, որը ոչ միայն մեր սահմանադրության պահանջն է, այլև ազգային անվտանգության և մեր պետական հեռանկարի նախապայմանը: Քաղաքացու իրավունքի ապահովումը, կարծում եմ, տեղի կունենա նոր սահմանադրական ժողովի և նոր սահմանադրության միջոցով, որը կապահովի այդ քաղաքացու ազատությունը և իրավունքը, ինչպես նաև հանրաքվեի իրացման իրավունքը, որը նախագահական մի շրջանի ընթացքում կբերի արդյունավետ նոր համակարգի` խորհրդարանական կառավարման համակարգի հաստատմանը: Երկրորդ կետը մեր ազգային շահն է, որը նախ ենթադրում է լեգիտիմ և իրավական պետություն, որը 20 տարուց ավելի, ցավոք, չենք ունեցել իշխանության տեսքով, որն ունենալու դեպքում միայն կկարողանանք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ հետապնդել մեր ազգային շահերը: Երրորդ ուղղությունն, իհարկե, այն է, որ մենք պետք է կարողանանք գնահատել սեփական պետական ինքնիշխանությունը՝ փորձելով դարբնել նորարար, ժամանակակից հարաբերություններ ամենատարբեր երկրների հետ՝ Ռուսաստանից սկսած մինչև ԱՄՆ, Եվրամիություն, Չինաստան ու Միջին Արևելք, բայց դրանց առանցքում ունենալով մեր ազգային, պետական և քաղաքացիական շահը: Սա ենթադրում է, որ նրանք, ովքեր Հայաստանը դիտարկում են՝ որպես դաշնակից, պետք է նույնպես հաշվի նստեն մեր շահերի հետ: Այս ամենի հիմքում, ինչպես նշեցի, անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա նոր սահմանադրություն, որը կբերի կառավարման նոր եղանակ, որպեսզի օրենքի և իրավունքի իշխանությունը կիրառվի հավասարապես բոլորի նկատմամբ, այդ թվում նաև նոր նախագահի, իր անձնակազմի, հետո նոր մնացած քաղաքացիների նկատմամբ:

- Արդյո՞ք այսօր կառավարման համակարգի փոփոխությունը կարող է երաշխավորել այն խնդիրների լուծումը, եթե այո, ապա ինչպե՞ս: Ի վերջո, ՀՀ սահմանադրության մեջ արդեն իսկ ամրագրված են մարդու իրավունքներն ու ազատությունները: Ի՞նչ է փոխելու նոր սահմանադրությունը:
- Հայ ժողովուրդը 1991թ-ից հետո երբեք իր սահմանադրական իրավունքին համապատասխան չի ունեցել իր նախագահը կամ Ազգային ժողովը: Առաջին հերթին պետք է ունենաս այդ իրավական համակարգը, հաշվետու իշխանությունը և արդյունավետ կառավարումը, որի հիման վրա կարող ես որոշել, թե որն է ամենաճիշտ պետական կառավարման համակարգը: Բոլոր դեպքերում ակունքը ժողովրդից պետք է գա, և անկախ նրանից, թե ինչ կորոշի մեր ժողովուրդը, դա պետք է լինի սահմանադրական, արդյունավետ, ազնիվ և հաշվետու կառավարման հիման վրա: Հայ ժողովուրդը պետք է իր ապագան կերտի կոլեգիալ, հավաքական, ժողովրդի կամքի վրա հիմնված քաղաքական որոշումների մեխանիզմներով: Համոզված եմ, որ առաջիկա նախագահությունը պարտավոր է, միայն մի շրջան ծառայելով, փոխանցի նոր իշխանությանը նոր սահմանադրություն, նոր ընտրական էթիկա և իրապես սահմանադրական համակարգ: Ես պատրանք չեմ տածում, որ սոսկ կառավարման մոդելը փոխելով կարելի է երկրի որակը փոխել: Երկրի որակը փոխելով հանդերձ՝ միաժամանակ և զուգահեռ պետք է նաև կառավարման մոդելը դուրս գա անձնավորումից, եսապաշտությունից և լինի կոլեգիալ: Ուժեղ լիդերները պետք է դառնան մեր շարքային քաղաքացիները: Ես ընդունում եմ նաև, որ մեր շարքային քաղաքացու համար այդքան էլ առանցքային չէ, թե ինչ տեսակի երկիր կկոչվի Հայաստանը, որ այլ առաջնային հարցեր կան: Ընդունում եմ, որ միայն անվանական փոփոխմամբ ոչինչ չի փոխվի: Ես պարզապես ասում եմ, որ մնացած էական փոփոխությունների հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ մենք անցում կատարենք հայկական իրական մանրակերտին, որը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, խորհրդարանական հանրապետություն, ուր կլինի հաշվետվություն ուղիղ ընտրողին խորհրդարանի միջոցով, ինչպես նաև նախագահ, որը կլինի արարողակարգային, արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերի համակարգող:

- Դուք մի առիթով նշեցիք, որ ֆորս-մաժորային իրավիճակում միայն կարող եք զիջել ձեր թեկնածությունը և պաշտպանել այլ թեկնածուի: Ինչպիսի՞ ֆորս-մաժորի մասին է խոսքը:

- Ներկա դրությամբ ես չեմ պատրաստվում փոխել իմ նախնական մտադրությունը, բայց եթե մինչև դեկտեմբերի 22-ը իրավիճակ փոխվի, հիմնավոր լինի, այլ ոչ թե կոնյունկտուրային, պատրաստ եմ զիջել: Ես միշտ ասել եմ, որ պետությունը, ազգը, քաղաքացիականությունը պիտի ունենա այլընտրանք, շարունակող, ժառանգորդ, սակայն, ցավոք սրտի, մեր երեք նախագահները, երբ իրենք ցանկացել են վերընտրվել, միշտ ուղղակի և անուղղակի խոսքով փորձել են մատուցել, որ մենք պատերազմի մեջ ենք, դժվար միջավայրում ենք, և ինքը, որպես նախագահ այլընտրանք չունի, որ պետությունը ես եմ: Դա սխալ է: Դա ակամա արհամարհում, հեգնում է պետականության գաղափարը, և յուրաքանչյուր իշխանություն, կուսակցություն պիտի ունենա իր այլընտրանքը: Ես կարծում եմ, որ կան բազմաթիվ այլընտրանքներ, և եթե կարողանան մինչև դեկտեմբերի 22-ը ներկայանալ, միգուցե ինձ դրդեն վերանայելու իմ նախնական մտադրությունը: Բայց մինչև հիմա դա չի երևացել և ես պատրաստ չեմ ուրիշների նման թվաբանական կանխատեսում անել, մարգարե ձևավանալ, ասել, որ իմ ժամը հինգ կամ տասը տարի հետո է գալու: Ես այն մարդն եմ, որ կարող եմ իմ հասցեին նկատողությունն ու քննադատությունը ընդունել, եթե դա հիմնավոր է: Այդ քննադատություններից մեկը եղել է այն, որ մասնակցությունը ընտրություններին լեգիտիմացնում է գործող իշխանությունը և ապահովում իր վերարտադրությունը: Ես հակառակը պիտի ասեմ: Եթե հերթական անգամ քաղաքացին օտարի իրեն քաղաքական գործընթացներից և տունը նստի ամսի 18-ին ու դրանից հետո, ապա հենց ինքն է, որ իր ճակատագրապաշտությամբ ու անտարբերությամբ լեգիտիմացնում է այս իշխանակարգը:

- Օրերս ԲՀԿ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում չի առաջադրելու սեփական թեկնածուին և չի սատարելու որևէ այլ թեկնածուի: ՀԱԿ-ը դեռևս լռում է և չի հստակեցրել ընտրություններում սեփական թեկնածուով մասնակցելու հարցը: Ինչպե՞ս կգնահատեք մինչ այդ հայտարարությունը տեղի ունեցող քաղաքական գործընթացները, քաղաքական ուժերի միջև ընթացող խորհրդակցությունները և ըստ Ձեզ, ի՞նչ փոխվեց ԲՀԿ-ի հայտարարությունից հետո:
-Իմ գնահատականը զուտ քաղաքացիական է: Ես փորձում եմ հեռու մնալ ինտրիգային, դավային տեսություններից: Հասկանում եմ, որ շահադիտական, կոշտ վիճակ կա, որից ելնելով որոշ ուժեր և քաղաքական գործիչներ որոշումներ են կայացնում: Այդ որոշումը «Բարգավաճ Հայաստանի» և Գագիկ Ծառուկյանի ինքնիշխան տիրույթից է, և ես հարգում եմ այդ որոշումը: Այդտեղ կա և՛ համեստություն, և՛ հաշվարկ, և՛ շահ և նաև իմաստություն: Բայց կրկնեմ, որ շատ ավելի կարևոր է, թե ինչ շարունակություն է ունենալու այդ խոսքը: Չմասնակցելն էլ ինքնին նորարարություն է, բայց ինչ-որ տեղ քաղաքական տրամաբանությունից հեռու է: Ի վերջո, այդ խոսքից հետո, կարծում եմ, որ շատերս պիտի հետևենք դրա իրականացմանը: Այդ ուժը, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն հռչակեց այլընտրանքային ուժ, պիտի որոշի, թե ինքը շարունակում է այդ այլընտրանքային ճանապարհը՝ Հայաստանի ապագայի համար զորակցելով այլ ուժերին, այլ թեկնածությանը, որը կդառնա այս սխալ իշխանակարգին իրապես մարտահրավեր նետող, թե ամենատարբեր հաշվարկներից ելնելով պիտի վերադառնա կուսակցապետական հին կոալիցիոն տրամաբանությանը, այսինքն՝ կուսակցապետական մոտեցո՞ւմ, թե՞ ի վերջո Հայաստանի Հանրապետություն կերտելու ապագայամետ կողմնորոշում: Կարծում եմ, որ առաջիկայում կերևա, չեմ ուզում այդ ընթացքը կանխորոշել: Կարող եմ միայն հույս տածել, որ տարբեր կուսակցությունները, տարբեր քաղաքացիական հոսանքները և անհատ քաղաքացիները ճիշտ կկողմնորոշվեն, իսկ ճիշտը ոչ թե այս կամ այն մարդու շուրջ համախմբվելն է, այլ իրապես ժողովրդին հաղթանակ բերելու հրամայականը: 

- Այդ համատեքստում, ո՞ր քաղաքական ուժերի հետ եք պատրաստ համագործակցել և ի՞նչ ձևաչափով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համագործակցությունը, կարծես թե, չհաջողվեց: Այսօր «Ժառանգություն» խմբակցությունն ԱԺ-ում ունի հինգ պատգամավորական մանդատ, սակայն, փաստացի, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում են երեք պատգամավորներ: Ինչպե՞ս եք պատկերացնում «Ազատ դեմոկրատների» և այլ քաղաքական ուժերի հետ «Ժառանգություն» կուսակցության հետագա հարաբերությունները:
-«Ազատ դեմոկրատներին» վերաբերող հարցին ես բազմիցս պատասխանել եմ: «Ժառանգությունը» միշտ որոնել է համատեղ քաղաքական և քաղաքացիական լուծումներ: Մենք առաջարկեցինք տարբեր կուսակցությունների և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչներին, որ «Ժառանգությունը» ընկալվի ոչ թե որպես հերթական կուսակցություն, այլ որպես ազատ քաղաքացիների ամբիոն: Այդ նույն տրամաբանությամբ մենք որոշեցինք, որ ով համաձայնի՝ կուսակցություն լինի, թե անհատ քաղաքացիներ, ոչ թե դաշինքով, այլ «Ժառանգության» ցուցակով միասին մասնակցել ընտրություններին: Այդ փորձը, այդ պայքարը սխալ չէր: Ինքնին այդ փորձն անհրաժեշտ էր, քանի որ ոչ մի անհատ, կուսակցություն առանձին վերցրած ոչինչ չի կարող անել: Այս ամենից ես եզրակացրեցի, որ պետք է շարունակել հասարակական և քաղաքական դաշտի համատեղման փորձերը, ավելի ճշգրիտ դիտարկել մարդկանց խոսքը, այդ խոսքը գործից տարբերվելու հավանականությունը, բայց ինչ-որ մեկի խոսքի և գործի միջև տարանաջատումը երբեք չվերագրել հասարակությանը կամ ողջ կուսակցությանը: Բայց ես պիտի շարունակեմ իմ պայքարը, քանի որ այդտեղ կան շատ կարևոր արժեքներ, և դրանք մենք պիտի ի մի բերենք: Ներկա դրությամբ ընտրական առումով մինչև ընտրություններ պատրաստ ենք համագործակցել իշխանությունից դուրս բոլոր քաղաքական ուժերի, հասարակական հոսանքների և ազատ-անկախ ու անվախ քաղաքացիների հետ, ովքեր ցանկանում են փոխել երկիրը, իսկ ընտրություններից հետո, երբ ունեանք առաջին անգամ դե յուրե ընտրություն և իշխանություն, կհամագործակցենք բոլորի հետ: Այս անգամ արդեն դասեր քաղած, ավելի սթափ, բայց ոչ երբեք կաղապարված:

- Պարոն Հովհաննիսյան, նոյեմբերի 21-24-ը մասնակցում էիք Բաքվում հրավիրված Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսին, և այնտեղ Բաքվի հռչակագիր կոչվող փաստաթղթի հետ կապված միջադեպը մեծ արձագանք ստացավ ու արժանացավ տարբեր գնահատականների: Ի՞նչով եք Դուք կարևորում Բաքվի այցը: Ի՞նչ տվեց այն Հայաստանին:
-Միջազգային ցանկացած կազմակերպություն, որն ունի տարածաշրջանային կամ գլոբալ ներգրավվածություն, որպես ամբիոն մեզ պիտի հետաքրքրի: Կարծում եմ՝ հարցին չպետք է նայել այնպես, թե դա մեզ ինչ տվեց, այլ այն հրամայականի ընկալմամբ, որ հայկական տեսակետը պետք է մշտաներկա լինի, այլ ոչ թե մշտաբացակա: Ես հենց այդ հրամայականով Գուրգեն Մարգարյանի ջահը և Հայաստանի շահը ինձ հետ տարա Բաքու: Պիտի կարողանանք բազմակողմանի և երկկողմանի բոլոր հնարավոր ամբիոններն ու լսարանները օգտագործենք մեր շահը բարձրաձայնելու համար: Եվ կարծում եմ, որ այնտեղ Հայաստանից մի հոգու ներկայությունը շատ բան փոխեց՝ հենց իրենց համար, ոչ անպայման Հայաստանի համար: Քսանհինգ երկրների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ առաջին անգամ կենդանի հանդիպեցին հայի հետ և լսեցին, որ ադրբեջանական 20%-ի և մեկ միլիոն գաղթականներից անդին կա ուրիշ ճշմարտություն: Ոչ թե 20% է, այլ զրո տոկոս է, ազատագրված է, այլ ոչ թե բռնագրավված, ոչ թե մեկ միլիոն է, այլ 700 հազար է, իսկ իրենց 700 հազարի դիմաց մենք ունենք կես միլիոնից ավել բռնի տեղահանվածներ Արցախից, Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շահումյանից և այլն, բացի այդ Արևմտահայաստանի խնդիր կա: Մի հոգու ներկայությունը փոխեց լրիվ ընթացակարգը: Ադրբեջանցի հյուրընկալներին տուրք տալու համար կազմակերպության ծրագրերի մեջ կար Բաքվի հռչակագիրը ընթերցելն ու առանձին կետով ընդունելը, սակայն իմ ներկայությունը իրենց մոտ որոշ բաներ փոխեց: Երբ ես հասկացա, որ բանաձևի նախնական տարբերակում, ուր չկար որևէ ակնարկ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի մասին, լինելու էր, այսպես ասած, գիշերային միջամտություն ադրբեջանցիներին տուրք տալու համար, դրանից արդեն բխեց համագումարի վերջին օրվա իմ ներկայությունը, երբ պարզապես մարտահրավեր նետեցի ոչ միայն Ադրբեջանի կառավարությանը կամ իշխող կուսակցությանը, այլև այդ նույն Ասիական կազմակերպության համանախագահներին` ասելով, որ հռչակագրի ընդունման մասին խոսք չի կարող լինել, քանի որ կոնսենսուս չկա, անգամ քվեարկություն չկա, և պատվիրակների իրավունքները արհամարհելով` փորձեցիք վերջին րոպեին ընթերցել ու հավանության արժանացնել:

- Սաֆարովի գործից հետո Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, փորձագետների դիտարկմամբ, սառեցված վիճակում է գտնվում: Ինչպե՞ս կգնահատեք Արցախյան հակամարտության կարգավորման ներկա բանակցային գործընթացը:
-Ինձ հավելյալ ապացույց պետք չէր, Գուրգեն Մարգարյանի եղերական զոհաբերումը պետք չէր` համոզվելու համար, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հրամայաբար պետք է ճանաչվի Հայաստանի և միջազգային հանրության կողմից իր սահմանադրական սահմաններով: Բայց տարակուսողների համար նվազագույնը այս վերջին դրվագը` իր վախկոտ, կացնահարող, սպանող արարածի արձակման և հերոսացման միջոցով, պետք է պատրանքաթափ անի և հասկացնի, որ անհնար է, երբեք, որևէ պայմաններում վերադառնալ նախորդ գոյավիճակի ստատուս քվոն: Արցախը պետք է ճանաչվի: Հայաստանը, անգամ այդ ողբերգական, այդ զավեշտալի իրականությունը իր դիվանագիտական զինանոցով արժանվույնս չօգտագործեց: Բոլոր դեպքերում Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը և իր համար կանխորոշել է բանակցային գործընթացը` ասելով, որ երբեք չի ճանաչի Արցախը, ուստի այն բոլոր մեղադրանքները, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պատերազմի կբերի, որ կկանխորոշի բանակցային գործընթացը, կարծում եմ` արդեն հնացած ու մաշված փաստարկ է: Կարող է դա 15 տարի առաջ որևէ կապ ունենար իրականության հետ, բայց հիմա արդեն ակնհայտ է, որ Կոսովոյից, Աբխազիայից և մնացած բոլորից առաջ, և հետաքրքիր է, որ բոլոր համանախագահները ճանաչել են նոր պետությունները` այսպես, թե այնպես, եթե կա ոչ թե շահերի, այլ օրենքի իշխանություն, բոլորի կողմից պետք է ճանաչվի ԼՂՀ-ն և առաջին հերթին դա պետք է անի Հայաստանը: Ես համարում եմ, որ Մադրիդյան սկզբունքները ի սկզբանե եղել են սխալ, ոչ կիրառելի, և առավել ևս նրանց համար, ովքեր ընդունել են այդ սկզբունքները տարբեր իշխանությունների օրոք, ակնհայտ պետք է դառնա, որ արդեն չգործող են, և պետք է Հայաստանը ճանաչի Արցախը: Իսկ բանակցային ձևաչափը ոչ թե պետք է մեռնի, այլ շարունակվի` որոշելու համար հարակից, մնացած հարցերը, ընդգրկելով ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ, որոշելու Արցախի ու Ադրբեջանի վերջնական սահմանային ապառազմականացումը, անվտանգության երաշխիքներն ու մեխանիզմները, գաղթականների բազմակողմանի և միաժամանակյա վերադարձը և մնացած այլ մանրամասներ: Կարծում եմ` համանախագահների ձևաչափը իրեն չի սպառել, բայց արդեն սկզբունքները պետք է փոխվեն, և Հայաստանը հետայսու պետք է առաջնորդվի ինքնիշխան պետության իր շահով:

- Հայաստանը ընտրել է եվրոպական ինտեգրացիան որպես առաջնահերթություն: Սակայն մյուս կողմից Ռուսաստանից կա ինչ-որ ազդակ` ստեղծելու Եվրասիական միություն: Հայաստանը արդյո՞ք կանգնած է նման երկընտրանքի առաջ և, ըստ Ձեզ, այս իրավիճակում ինչպիսի դիրքորոշում պետք է որդեգրել:
-Առաջին հերթին Հայաստանը պետք է կայանա` որպես իրավական, ժողովրդավարական և սահմանադրական պետություն: Մենք մեր տունը առաջինը պետք է կարգի հրավիրենք և նոր որոնենք լուծումներ կամ արդարություն արտաքին աշխարհում: Հավատում եմ, որ մենք դա կկարողանանք անել, և դրան զուգահեռ պետք է ասեմ, որ գոնե «Ժառանգության» մոտեցումը այն է, որ միջնաժամկետ ապագայում Հայաստանը պիտի դառնա Եվրոպական միության անդամ` միաժամանակ որևէ կերպ չզիջելով իր ինքնությունը և իր պետական ինքնիշխանությունը: Այսինքն` իր ինքնիշխանությունը վաստակած ու վերանվաճած Հայաստանը միայն կարող է հետագայում դառնալ Եվրամիության անդամ: Միաժամանակ եվրասիական կամ ասիական ուղղությունը ես կարևորում եմ: Եվրոպական ուղղությունը չի բացառում, որ Հայաստանը նաև մասնակցի որպես դիտորդ կամ շահագրգիռ կողմ եվրասիական կամ ասիական գործընթացներին, որովհետև աշխարհն արդեն փոքրացել է, որ մենք կարողանանք պիտակավորել Արևելք և Արևմուտք: Բայց որպես գաղափարական նպատակակետ, կարծում եմ, որ ինքնիշխան Հայաստանը կարող է դառնալ այն Եվրոպական միության անդամ, որը ճանաչում է Հայաստանի շահը նույնպես, դա առաջին: Երկրորդը` մեր անվտանգությունը պետք է լինի երկկողմանի, փոխադարձ հարգանքի վրա հիմնված, նորարար հորիզոնական հարաբերությունների միջոցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ, և ոչ անպայման պայմանագրային, հավաքական լուծումների միջոցով: Եվ երրորդը` եվրասիական ուղղությունը, այո, պիտի ապահովի ինքնիշխան Հայաստանը` բայց ոչ երբեք Խորհրդային միության ուղղակի կամ անուղղակի վերականգնման նախաձեռնությանը մասնակցելով: Դա, իմ կարծիքով, բացառելի է: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}