Սերժ Սարգսյանի ելույթը` որպես գործողություն

Հեղինակ` Արմեն Մինասյան

 Առհասարակ քաղաքական տեքստերը վերլուծելիս հիմնականում ուշադրություն է դարձվում տեքստի հեղինակի «լռությանը»` այն հարցերին, որոնք չեն շոշափվել: Նման մեթոդաբանությամբ շատ ավելի հեշտ է հասկանալ, թե այս կամ այն գործիչն ինչ մոտեցումներ ունի ընթացիկ իրադարձությունների, խնդիրների և գործընթացների վերաբերյալ: Օրինակ, երբ արևմտյան լիդերները խոսում են Սիրիայի մասին ու նշում, որ Ասադի ռեժիմը խաղաղ բնակիչների է սպանում, և լռում են այն մասին, որ դրանով զբաղվում է նաև ապստամբ զանգվածն, ակնհայտ է դառնում, որ Արևմուտքի համար խնդիրը ոչ թե շարքային սիրիացիներն են, այլ Սիրիայի ռեժիմը: Կամ ասենք` Հայաստանում տարբեր ժամանակ իշխանության եղած ուժերը խոսում են տարբեր խնդիրներից (օրինակ` «քաղբանտարկյալների» հարցը)` մոռանալով մատնանշել դրանում իրենց «համեստ» ներդրումը:

Երբ Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթը վերլուծում ենք այս մեթոդաբանությամբ, աչքի է զարնում դրա հագեցվածությունը, և ակնհայտ է դառնում, որ նախագահը խոսել է գրեթե այն բոլոր խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են մեր հասարակությանն ու դրա մաս կազմող առանձին խմբերին: Այլ կերպ ասած` նախագահի ելույթից առաջին տպավորությունն այն է, որ նա իր խոսքում որևէ բան գործնականում անուշադրության չի մատնել: Շոշափված թեմաներին ու խնդիրներին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք: Այսօր ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք մեկ հետաքրքիր փաստի վրա:

Յուրաքանչյուր հասարակագետ գիտի, որ նորաստեղծ պետությունների կայացումն ու զարգացումը ժամանակի հարց է, և գրեթե առանց բացառության ընթանում է որոշակի փուլերով: Ըստ այդմ, իշխանության գլուխ կանգնածների առջև պատմական տարբեր ժամանակաշրջաններում կոնկրետ խնդիրներ են ծառանում, որոնց լուծումը (կամ` լուծումների բացակայությունը) և լուծման որակը հետագայում այդ իշխանավորին ու նրա դարաշրջանը բնութագրելու գործիք են դառնում:

Այս իմաստով Սերժ Սարգսյանի ելույթի սկիզբը չափազանց հետաքրքիր է: Նա սահմանում է այն խնդիրները, որոնք ծառացած են եղել իր նախորդների առջև, և ըստ էության, դրական գնահատականի է արժանացնում նրանց կատարած աշխատանքը:
Այսպես, խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանի մասին` նախագահ Սարգսյանն անդրադառնում է «անկախության առաջին հինգ տարիներին» երկրի ու պատուհասած «ծանրագույն փորձությունների» մասին և փաստում, որ ժողովուրդը դրան դիմակայեց:

Սերժ Սարգսյանն իր ելույթում այդ շրջանի գերակա խնդիր է համարում պետության կայացումն ու պետական ինստիտուտների հիմնումը, ինչը կատարված է համարում. «Անկախության առաջին տարիները մաքառումի ու պայքարի, ստեղծման ու ձևավորման տարիներ էին: Հենց այդ տարիներին հայ ժողովուրդը սաղմնավորեց ապագա տասնամյակների ընթացքում մեր կյանքի ու գործունեության հիմնական կռվանները: Ամենայն լավն ու բարին: Նաև հակասականն ու խնդրահարույցը: Ձևավորեց՝ նախորդ տասնամյակների ընթացքում կուտակած հոգևոր, մտավոր և նյութական արժեքներին հենվելով: Ձևավորեց ինչպես կարող էր: Հաճախ՝ ինչպես կամենում էր: Երբեմն՝ ինչպես ստիպված էր»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը, որը Սերժ Սարգսյանի ելույթում հիշատակվում է որպես «հետագա տասնամյակ», գնահատվում է որպես ձեռքբերումներն ամրապնդելու շրջան:

«Մեր ժողովուրդը կարողացավ պահպանել ձեռք բերածը, հզորացնել բանակն ու պետական կառույցը: Մենք կայացրեցինք ֆինանսական կենսունակ համակարգ: Տնտեսական աճի մեր իրականության մեջ աննախադեպ տեմպերի շնորհիվ նյութական նախադրյալներ ստեղծեցինք զարգացման համար: Անկախության առաջին տարիներին ձևավորած և խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած համակարգերը սկսեցինք բարեփոխել և արդիականացնել»,- իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը` դրանով իսկ ցույց տալով, որ այդ ժամանակաշրջանը մեր պետության ու հասարակության համար նախորդի օրոք ստեղծված ինստիտուտներն ու համակարգերը բովանդակությամբ հագեցնելու շրջան էր: Իսկ օգտագործված ժամանակաձևը` անցյալ կատարյալ, վկայում է, որ խնդիրը լուծվել է:

Անուններ, իհարկե, չեն տրվում: Բայց ոզնուն էլ է պարզ, թե ում և ինչի մասին է խոսվում: Իր նախորդների կառավարման շրջանների մասին խոսելիս Սերժ Սարգսյանը ոչ միայն նշում ու գնահատում է ձեռքբերումները, այլև` խուսափում բացասականը հիշատակելուց (իսկ այդպիսին քիչ չի եղել): Սա վկայում է մի բանի մասին. գործող նախագահը հավատարիմ է իր հռչակած` հանդուրժողականության և քաղաքական կոռեկտության սկզբունքներին: Ի վերջո, ելույթն ինքնին գործողություն է, և մենք պետք է գնահատական տանք առաջին հերթին գործողություններին: Սերժ Սարգսյանն իր ելույթով առաջին հերթին ցույց տվեց իր հավատարմությունն իր իսկ հայտարարությանը:

Ամփոփվելով` ցանկանում ենք մեջբերել նախագահի դիտարկումը միասնության վերաբերյալ: «Մեր անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք միասնական չենք, իսկ եթե ավելի ուղիղ ասեմ, ապա անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք աշխատում ենք միմյանց դեմ: Ծածուկ թե բացահայտ` կարևոր չէ»,- իր ելույթում ասում է Սերժ Սարգսյանը` նշելով, որ չկա այնպիսի հարց, որը միասին լինելու դեպքում անհնարին լինի լուծել:

Նախագահի վստահեցմամբ, «Ապահով Հայաստանի» տեսլականը կյանքի կոչելու գրավական է Հայաստանի և Սփյուռքի բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի համաձայնությունը` երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և դրանցից բխող մյուս հարցերի շուրջ:

Բավականին ուշագրավ է այն, որ նախագահը հասարակական համաձայնությամբ պայմանավորում է ոչ միայն երկրի լինելությունն ու ապագան, այլև քաղաքական գործընթացի ու իշխանության որակը: «Իշխանության համար պայքարը բնական է, բայց ով էլ լինի իշխանություն, նրա առաջ ծառանալու են նույն խնդիրները, որ Հայաստանի և հայության խնդիրներն են: Ով էլ լինի իշխանություն, ունենալու է այդ համաձայնության և հասարակական լայն աջակցության կարիքը՝ ավելի արդյունավետ գործելու համար: Հասարակական համաձայնությունն այն ուժն է, որը կարող է անհավանական արդյունքներ ապահովել յուրաքանչյուր լավ նախաձեռնության համար: Միևնույն ժամանակ հենց այդ ուժն է նաև, որ միշտ կկանգնեցնի տգետներին ու արկածախնդիրներին՝ արգելելով անհիմն փորձությունների տանելու մեր երկիրը», - այս առումով նշում է նա:

Ակնհայտ է, որ նշված հասարակական համաձայնությունը ձեռք բերելու համար առնվազն անհրաժեշտ է, որ իրենց հրապարակային գնահատականներում ու մեկնաբանություներում նախորդ նախագահները, ինչպես նաև քաղաքական գործընթացի մյուս մասնակիցները, մնան կոռեկտության նույն սահմաններում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}