«ԱրմենՏել»-ը խաղարկում է ավելի քան հինգ հարյուր մրցանակ «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին, որի շրջանակում խաղարկվում է 575 մրցանակ, այդ թվում` պլանշետային համակարգիչներ, նեթբուքեր, սմարթֆոններ ու USB-մոդեմներ: Յուրաքանչյուր շաբաթ խաղարկվելու է 1 պլանշետային համակարգիչ Samsung GT-P 7300, 4 նեթբուք Lenovo IdeaPad S10-3, 5 սմարթֆոն Samsung GT-I 9001, 5 սմարթֆոն Nokia E 72 և 100 Beeline USB- մոդեմ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, վիճակախաղն անցկացվում է 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից մինչև 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձիք, ովքեր սկսած 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին և դրանով իսկ հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է: Մասնակցությունը գովազդային վիճակախաղին չի ենթադրում հետագա գործողություններ բաժանորդի կողմից:
«Մոտենում են ամանորյա տոները և այս ժամանակահատվածում մենք պատրաստում ենք նվերներ մեր հարազատների և մտերիմների համար: «ԱրմենՏել» ընկերությունը նույնպես իր բաժանորդների համար պատրաստում է տոնական առաջարկներ, որոնցից մեկն է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղը: Այն հնարավորություն կտա մեր հաճախորդներին անցնելով անվճար գրանցում շահել թանկարժեք մրցանակներ, որոնց շնորհիվ ամանորյա տոները կդառանան էլ ավելի հաճելի, ինչպես և շփումը ընկերների և հարազատների հետ նոր հեռախոսով կամ համացանցում` նոր պլանշետային համակարգչի կամ նեթբուքի միջոցով», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հատուկ համակարգչային ծրագիրը, պատահականության սկզբունքով, կորոշի հաղթողներին այն մասնակիցների ցանկից, որոնք գրանցվել են նախորդ 7 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր հեռախոսահամար հնարավորություն կունենա մասնակցելու խաղարկությանը միայն մեկ անգամ:
Գովազդային վիճակախաղի հաղթողները կտեղեկացվեն «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցների կողմից իրենց մրցանակի մասին` այն հեռախոսահամարով որից ուղարկվել է վիճակախաին մասնակցելու USSD-հրահանգը: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում գործարկվել է հատուկ կայք www.2013.beeline.am, որտեղ կզետեղվեն հաղթողների ազգանունները և անվան առաջին տառերը: Վիճակախաղի կայքում տեղադրված է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: