Նաիրա Զոհրաբյան. Փորձ է արվում Էթիկայի հանձնաժողովը վերածել խորհրդարանի մինի մոդելի
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «ԱԺ կանոնակարգ» օրենքում Էթիկայի հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծին:
««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է այս նախագծին, որովհետև դրա արդյունքը լինելու է այն, որ այդ հանձնաժողովը վերածվելու է խորհրդարանի մինի մոդելի: Այսինքն` մեծամասնությունն ունենալու է դոմինանտ, գերակշռող ձայն և որևէ խնդիր, որին մեծամասնությունը դեմ է, չի քննարկվելու և որևէ խնդիր եթե փոքրամասնությունը դեմ է, քննարկվելու է, որովհետև մեծամասնությունն այդպես է ցանկանում: Մենք չենք կարծում, որ ներկայացված հիմնավորումները ճշգրիտ են ու տեղին են», -իր ելույթում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նախորդող հրապարակումներ. Մեծամասնությունը` փոքրամասնություն. Էթիկայի հանձնաժողովում հնարավոր են փոփոխություններ
Դավիթ Հարությունյան. Ն.Փաշինյանը կոպտորեն խախտելով օրենքը… հայտարարեց, որ ինձ զրկում է ձայնի իրավունքից
Խորհրդարանական մեծամասնությունը կառավարությանը «տղա է բերել» Էթիկայի հանձնաժողովի վրա. Փաշինյան