Ալեն Դելոնը Հայաստանում է
Նախօրեին գիշերը Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Բոլոր ժամանակների ամենացանկալի տղամարդը Հայաստանում է գտնվում «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի առթիվ: Դելոնի Հայաստանյան այցը կազմակերպվել է AP cinema կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, որը ֆիլմի համապրոդյուսերն է:
Ալեն Դելոնը այսօր կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Ալեն Դելոնը կհանդիպի լրագրողների հետ, իսկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա կինոալմանախի շնորհանդեսը:
AP cinema կինոընկերությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին ֆիլմի ստեղծագործական կազմը` Ալեն Դելոնի հետ, կմեկնի Մոսկվա` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան