Մահմուդ Ահմադինեժադը՝ Արևմուտքին. Իրանի հետ բարեկամությունը բխում է ձեր շահերից, հետո չզղջաք
Իրանի հետ բարեկամությունը բխում է Արևմուքի շահերից: Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, անդրադառնալով արևմտյան երկրների՝ Իրանի հանդեպ վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Արդյո՞ք դուք իրականում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ անհանգստացած եք, արդյո՞ք իրականում մարդու իրավունքների առնչությամբ անհանգստություն ունեք: Ես չեմ ասում, որ խնդիր չկա, բոլոր տեղերում էլ խնդիրներ կան:
Իրանի հետ բարեկամություն անելը բխում է ձեր շահերից. Իհարկե, դուք կարող եք այլ ճանապարհ ընտրել, սակայն եթե մի 5-6 տարի անց ուրիշ ճանապարհ ընտրած լինեք, այդ ժամանակ չասեք, թե զղջացել ենք»: