Էմի Ուայնհաուսի մահվան պատճառները նորից են հետաքննելու
Մեծ Բրիտանիայում երգչուհի Էմի Ուայնհաուսի մահվան նոր հետաքննություն է անցկացվելու. պատճառը նախկին հետաքննությունն իրականացրած մասնագետի օգնականի անբավարար որակավորումն է, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Երգչուհու մահվան պատճառ էր ճանաչվել դժբախտ պատահարը՝ ալկոհոլային թունավորումը, քանի որ Էմին վերջին տարիներին չարաշահում էր ալկոհոլը: Նոր հետաքննության անցկացումը չի նշանակում, որ երգչուհու մահվան գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել, որոնք կասկածներ են հարուցում: Նման որոշում է ընդունվել, քանի որ նախկին հետաքննողի օգնականն այդ պաշտոնն ապօրինի էր զբաղեցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին