Հայաստանի սուսերամարտի հավաքականը դարձել է չեմպիոն
Հայաստանի սուսերամարտի պատանիների հավաքականը դարձել է Ռիգայում կայացած միջազգային մրցաշարի չեմպիոն: Մեր հավաքականը եզրափակչում հանդիպել է Լատվիայի ուժեղագույն հավաքականին և համառ պայքարում հաղթելով 45-42 հաշվով` հռչակվել է մրցաշարի չեմպիոն:
Մրցաշարը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-17-ը` Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որին մասնակցել է Հայաստանի պատանիների 3 հոգուց բաղկացած հավաքականը՝ Մայքլ Հովհաննիսյան, Էմիլ Դանիելյան և Արմեն Դալլաքյան կազմով:
Մրցաշարին մասնակցել են ԱՊՀ երկրների, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների հավաքական թիմեր: Առաջին և երկրորդ փուլերում, մեր հավաքականի բոլոր անդամները հաղթելով իրենց մրցակիցներին, դուրս են եկել եզրափակիչ փուլ, որտեղ 3-րդ տեղի համար պայքարում իրար հետ մրցել են մեր 2 սուսերամարտիկներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը: Հաղթելով թիմակցին` Էմիլը դարձել է մրցաշարի 3-րդ մրցանակակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում