Գ.Ջհանգիրյանը կարծիքը չի փոխել. Դրանք մարդասպաններ են, պետք է դատվեն
«Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»,- Ազգային Ժողովում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը` մեկնաբանելով Մատաղիսի գործով արդարացման վճիռը:
Նշենք, որ Գ.Ջհանգիրյանը հրաժարվում էր մեկնաբանել թեմայի շուրջ ու անգամ ուղորդում էր դիմել իրենից հետո զինդատախազի պաշտոնը զբաղեցրած անձանց, այդ թվում և ներկայիս զինդատախազ Գևորգ Կոստանյանին, ում անունը, իբրև թե, չէր էլ հիշում. «Դիմեք..էէէ.. Գևորգին: Ինձանից հետո պաշտոնավարել են այլ զինդատախազներ, ովքեր ևս նույն մեղադրանքն են առաջ քաշել»,- ասաց նա:
Panorama.am-ի դիտարկումը, թե «կնքահայրը», այդուհանդերձ, հենց ինքն է, հունից հանեց Գ.Ջհանգիրյանին. «Ես իմ կյանքում միայն մեկ երեխայի եմ կնքել»:
Ինչ վերաբերում է իր զգացողություններին, որ այդ տղաները քանի տարի անցկացրել են բանտում, Գ.Ջհանգիրյանը բորբոքված ասաց, թե դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն և որ իր վերաբերմունքը առհասարակ չի փոխվել.«Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ դրանք մարդասպաններ են... Մեղքի զգացողություն դուք ունեցեք որ մարդասպանները դրսում են»,- հավելեց նա ու վրդովված մտավ իր աշխատասենյակ:
Հիշեցնենք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Մատաղիսի գործով աղմկահարույց դատավարությունը: Դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին