18 երեխա որդեգրած Լարիսա մայրիկը մահացել է
Մահացել է Երևանի բնակչուհի Լարիսա Հովսեփյանը: Տիկին Լարիսան 15 երկրից 18 երեխա է որդեգրել:
Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում ու մյուս երկրներում որդեգրման ենթակա երեխաներ չկային, տիկին Լարիսան 1982-ին հասնում է Լիտվա, այստեղից որդեգրում է ավագ որդուն, նրան անվանում Հայրապետ` հոր անունով: Բոլորն էլ Հովսեփյաններ են, «բոլորն էլ հայ` քույր ու եղբայր»: Այս մասին 70-անց մայրը հաճախ էր հիշեցնում երեխաներին:
Մեկ հարկի տակ ռուս, ուկրիանացի, հայ, կանադացի, հրեա և այլ ազգությամբ երեխաներն ապրում են հաշտ ու համերաշխ: