Այսօր կհրապարակվի աղմկահարույց «Մատաղիսի գործ»-ով վճիռը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվելու է աղմկահարույց «Մատաղիսի գործ»-ով վճիռը: Հիշեցնենք` մեղադրող կողմը փոխել էր մեղադրանքը և միջնորդել էր Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրօր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։ Նշենք, որ ողջ մեղադրանքը կառուցված է Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որը, ինչպես պաշտպան Հայկ Ալումյանն էր հայտարարել, Ռազմիկը տվել է խոշտանգումների ներքո:
Տղաների պաշտպան Հայկ Ալումյանը պահանջել էր դատարանից վերացնել մեղադրանքը և արդարացնել տղաներին:
«Մատաղիսի գործ»-ով մեղադրողների փաստարկները չեն դիմանում քննադատության, տղաներին պետք է արդարացնել. Պաշտպանական ճառ