«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է… առայժմ
«Հստակ պայմանավորվածություն չկա: Հիմա մենք դեմ ենք քվեարկում ներկայացված նախագծին բայց պատրաստ ենք շարունակել բանակցությունները մինչև երկրորդ ընթերցում», այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ, Էթիկայի հանձնաժողովի անդամ Ստեփան Մարգարյանը:
ԱԺ Կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը, որն առնչվում է Էթիկայի հանձնաժողովի ձևավորման փոփոխություններին, ընդունվեց առաջին ընթերցմամբ` 66 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն է այսօր առավոտյան տեղի ունեցել, որի ժամանակ, ինչպես ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էր ասել, խմբակցությունները այդ հարցի շուրջ ընդհանուր հայտարարի կգան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին