Վառելիքի պակասը խանգարում է Սիրիա օգնություն հասցնելուն
ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել հումանիտար օգնությունը տեղ հասցնելու համար թույլատրել վառելիքի ներմուծումը, ինչպես նաև՝ երկրի տարածքում ևս 10 հումանիտար կազմակերպությունների գործելու հնարավորություն տալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վալերի Ամոսը Դամասկոսում հանդիպել է կառավարության անդամների հետ, որի ընթացքում քննարկել է աճող հումանիտար ճգնաժամի հարցը: Ամոսը նաև ավելացրել է, որ ՄԱԿ աշխատակիցները ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում պետք է ազատ շարժվելու հնարավորություն ընձեռնվի ՝ հումանիտար օգնությունը տեղ հասցնելու համար:
Համաձայն ՄԱԿ գնահատականների՝ այժմ Սիրիայում ավելի քան 2.5 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի: Բացի այդ, ավելի քան կես միլիոն սիրիացի լքել է իր տունը՝ բնակություն հաստատելով հարևան երկրներում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ տվյալների համաձայն Սիրիայում 21 ամիս շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 20000 մարդ: Նշենք նաև, որ այսօր նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդները գրոհով վերցրել էին ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Խալֆա քաղաքը և գրավել Դերաայի մոտ գտնվող տանկային բազան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին