Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգությանը զոհ են գնացել 26 մարդիկ, հիմնականում երեխաներ: Ամբողջ ԱՄՆ-ում հայտարարվել է քառօրյա սուգ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան