Հ.Սահակյան. Այս ընտրությունները «հարամելն» առնվազն դավաճանություն է

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ներքաղաքական զարգացումների, առաջիկա նախագահական ընտրությունների, քաղաքական դաշտի բևեռվածության և այլ թեմաների շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական ներկայիս իրավիճակը, ի՞նչ շեշտադրումներ արեց նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթում այս կոնտեքստում:

-Նախագահի և բոլոր ելույթները, և message-ները ավելի համակարգային, ամբողջական բնույթ են կրում. բացառություն չէր նաև Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ անցած համագումարում: Նախագահի ելույթում շեշտադրումները վերաբերում էին բոլոր ոլորտներին` սկսած ներքաղաքականից մինչ արտաքին քաղաքականություն:

-Նախագահը միշտ շեշտադրել և շեշտադրում է հանդուրժողականությունը ներքաղաքական դաշտում...

-Նայենք ինչ իրավիճակ էր, օրինակ, 2008թ-ին և ինչ իրավիճակ է այսօր: Պետք է կոչ անենք այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք ներքաղաքական դաշտում ունեն որոշակի դերակատարում, որպեսզի այդ հանդուրժողականության դրսևորման մեջ գտնեն նաև իրենց չափաբաժինը, որպեսզի այս ընտրություններն անցկացնենք ժողովրդավարության սկզբունքներին համահունչ: Հանդուրժողականությունը պետք է լինի մեր գործելաոճի հիմնաքարը, որովհետև անգամ չլուծվող խնդիրները դրա պայմաններում հնարավոր է լուծել:

-Ինչ եք կարծում` ՀՀԿ-ի թեկնածուն լուրջ մրցակից ունի՞:

-Ես հարցը դիտարկում եմ այլ հարթության մեջ: Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտությանն ու շեշտադրում արեց` Արցախի հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի միմիայն և բացառապես Արցախի ժողովրդի մասնակցությամբ, այսինքն` իրենք են որոշում իրենց ճակատագիրը: Եվ սա այդ ելույթի կարևորագույն ուղերձներից մեկն էր: Ինչո՞ւ եմ սա մեջբերում, որովհետև իբրև ՀՀ քաղաքացու` ընտրություն կատարելու ժամանակ իմ աչքի առաջ պետք է լինի Արցախի հիմնախնդիրը, այն է` ո՞ր քաղաքական գործիչն է, որ առաջադրվելով կարող է այդ խնդիրը տանել հանգուցալուծման: Եվ ոչ թե միայն հանգուցալուծելու համար: Ամեն ինչ ավելի քան պարզ է և կարծում եմ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք չեն առաջադրվել ու դա հստակ չեն պարզաբանել, ապա, կարծում եմ, այս տեսանկյունից կարելի է որոշակի եզրակացություն անել: Հիշենք նախագահի` «ունենալու ենք ապահով երկիր» շեշտադրումը, որն իր մեջ ներառում է շատ ասպեկտներ, որոնք պակաս կարևոր չեն արտաքին մարտահրավերներից` աղանդների ներթափանցում, տարբեր արժեքների խեղաթյուրում և այլն: Այս ամենը մտնում է այդ «ապահով երկիր» գաղափարի մեջ: Իսկ եթե կան մարդիկ, որ կարող են տանել երկիրը այդ ուղղությամբ, ապա նրանք անպայման պետք է ուժերը փորձեն` ժողովրդի դատին ներկայացնելով իրենց պատկերացումներն ու ծրագրերը, և մենք միայն ու միայն ուրախ կլինենք, որ գաղափարական այդ ծրագրերի դաշտում կկարողանանք պայքարել և մրցել:

-Որոշ վերլուծաբանների գնահատականով` այս փուլում երկրի ղեկավարի փոփոխությունը Հայաստանը մի քանի տասնամյակ հետ կշպրտի: Որպես ՀՀԿ-ական թերևս համամիտ եք այս տեսակետի հետ..

-Ես ոչ միայն համամիտ եմ, այլև ավելացնեմ հետևյալը` այս ընտրությունները «հարամելը» առնվազն դավաճանություն է: Նաև եսակենտրոնություն և կուսակցական կամ ներքին քաղաքական շահերով առաջնորդվելու դրսևորում, որովհետև, և մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք, այս ընտրությունները պետք է անցկացնենք «ևս մեկ քայլ առաջ» սկզբունքով: Այն նշաձողը, որը նշմարել ենք, դրանից պետք է առաջ անցնենք, որովհետև դա է միջազգային հանրության պահանջը` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և այլն: Մեր երկիրը սրընթաց, թռիչքաձև աճ կունենա, եթե կարողանանք անցկացնել լեգիտիմ ընտրություններ:
Իսկ եթե մարդիկ կան, ովքեր նույնիսկ մասնավոր զրույցներում փորձում են ամեն ինչ անել, որպեսզի սևացնեն այս գործընթացը, ես պետք է հիասթափեցնեմ նրանց` մենք վճռական ենք և պետք է այս ընտրությունները իսկապես անցկացնենք բարձր մակարդակի վրա:

-Ձեր խոսքի մեջ նշեցիք իրավիճակը «հարամող» ուժերի մասին, կմասնավորեցնե՞ք: Եվ արդյո՞ք կան այնպիսի ուժեր, որոնց գործունեությունը կարող է լուրջ դերակատարում ունենալ:

-Քաղաքական ուժերի տարիների գործունեությունից է ձևավորվում այդ կարծիքը: Օրինակ, Դաշնակցությունը մինչ օրս հստակ դիրքորոշում չի հայտնել, բայց մենք չենք կարող անգամ մտածել, որ ՀՅԴ-ն կհարամի. նրանք գտնվում են մեկ այլ հարթության մեջ: Այլ ուժեր էլ կան, որոնք իրենց դրսևորումների մեջ թեև այդքան ակտիվ չեն, բայց նույնը կարելի է ասել իրենց մասով: Եվ կան ուժեր, սակայն թույլ տվեք անունները չհնչեցնեմ, որոնց գործունեությունն ու բոլոր քայլերը միտված են միայն այդ հարամելուն: Եվ սա այն պատճառով, որ այլ անելիք չունեն, եթե իրենք գիտեն, որ չեն ընտրվելու ու չեն վերարտադրվելու ու միաժամանակ զգում են, որ ժողովուրդը նրանց չի հավատում` նրանց մնում է միայն հարամելը:

-Պարոն Սահակյան, իսկ ի՞նչ էր «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունը` հարամելու կատեգորիայի տակ է ընկնում, թե հակառակը, ԲՀԿ-ն որոշակիորեն հստակեցրեց ու պարզեցրեց դաշտը կարևորագույն իրադարձության նախաշեմին:

-Որպես ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր ես դա դիտարկում եմ իբրև քաղաքական թիմի ինչ-որ հայտարարություն: Թե դրանից այդ կուսակցության վստահության քվեները կավելանան-կպակասեն` իրենց խնդիրն է, որովհետև ժողովուրդը տալիս է գնահատականը քաղաքական ուժերին: Եթե ժողովուրդը ունեցել է մեծ հույսեր, որ կառաջադրեն ու կոնսուլտացիաների արդյունքում ասել են թեկնածու առաջադրեք և կամ այդ ուժն ունի, ինչպես իրենք են ասում, 500 հազարից ավելի ընտրողներ և այլն, դա բացառապես իրենց խնդիրն է: Եվ եթե նրանք մութ խաղերի մեջ են` դա նույնպես ԲՀԿ-ի խնդիրն է, քանի որ մենք ընդամենը ասում ենք հետևյալը` մասնակցեք այս գործընթացին միայն «հանուն»-ի և երբեք «ընդդեմ»:

-Իսկ դաշտի հստակեցո՞ւմը: Համամիտ չեք, որ ԲՀԿ-ն այսպիսով որոշ քաղաքական ուժերի, մասնավորապես ՀԱԿ-ին դրդեց կոնկրետ գործողությունների ու նաև պատասխանատվության բեռը թողեց նրանց ուսերին:

-Այո, համամիտ եմ, որ կայինն ուժեր դաշտում, որոնք սպասում էին ԲՀԿ-ի հայտարարությանը: Այլ խնդիր է, որ ես դա դիտարկում եմ որպես, կրկնում եմ, բացառապես իրենց խնդիրը: Բայց կան քաղաքական ուժեր և վերջին խժդժություններն էլ դա ապացուցեցին, որ սպասում էին այդ հայտարարությանը, որպեսզի դրանից հետո միայն իրենց քայլերի հաջորդականությունը որոշեն:
Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ առաջադրումներին մնացել է ընդամենը մեկ շաբաթ ժամանակ, բայց դեռևս նշմարվող, մեսիջային թեկնածու այդ քաղաքական թիմերում չկա:

-Իսկ Դուք ակնկալո՞ւմ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի:

-Մենք ակնկալում ենք առողջ առաջադրում, անկախ նրանից, թե ով կլինի և ակնկալում ենք առողջ մրցակցություն ու ընտրապայքար: Եվ ոչ թե այն տեքստեր, ելույթներ ու հայտարարություններ, որոնց մենք ականատեսն ենք լինում թե ԱԺ ամբիոնից, թե մամուլի ակումբներում և թե այս կամ այն սրճարաններում:

-Սոցիալական ցանցերում ԲՀԿ-ի հայտարարությունն ընդունվեց ոչ միանշանակ, անգամ եղան այս կարգի մեկնաբանություններ` «կարելի է Սերժ Սարգսյանին շնորհավորել առաջին փուլով հաղթանակ տանելու կապակցությամբ»:

-Մենք երբեք իրադարձություններից առաջ չենք ընկել: Իհարկե մենք բավականին վստահ ենք մեր թեկնածուի և հեղինակության, և փորձառության, և իմ կողմից մատնանշած կարևորագույն հարցերի առումով ժողովրդի վստահության վրա: Մենք վստահ ենք նաև, որ կարող ենք ընտրությունները տանել վստահելի հաղթանակի, բայց մենք երբևէ առաջ չենք ընկել: Եվ անկախ նրանից ով կառաջադրվի, ով չի առաջադրվի, մենք, պարզ է, ունենք մեր նախընտրական ծրագիրը և գործողությունների հաջորդականությունը և շարժվելու ենք դրանով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}