Պատգամավոր Ս. Ալեքսանյանն իր սենյակի տեղը չգիտի, ոչ էլ օգնական ունի
«Հրապարակ»-ի թղթակցին հաջողվել է գտնել Սամվել Ալեքսանյանին պատկանող ԱԺ սենյակը, ուր «հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել»:
Թերթը գրում է. «Պարզվում է` ինը տարի այդ սենյակը պատկանում է գործարարությամբ չզբաղվող, կնոջ խնամքի տակ հայտնված օրենսդիր մարմնի ներկայացուցչին, սակայն այն, ինչպես Սամվել Լիմինդրովիչը, բավականին լաբիրինթոսային է` գտնվում է խորհրդարանի շենքի «ամենաբանուկ» մասում: Սամվել Ալեքսանյանը երբեք այդ սենյակում չի լինում: Օրերս Սամվել Ալեքսանյանը փորձել է ԱԺ պատգամավոր-օլիգարխ իր «ախպերներից» մեկին տանել-ցույց տալ այդ սենյակը, չի գտել, վերջինիս հետ երկար-բարակ միջանցքներում թափառելուց հետո հետ է դարձել: Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, նաև օգնական չունի, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը, չի էլ ունեցել: «Բայց իր ինչի՞ն է պետք»,-զարմացած հարցրել են ԱԺ պատասխանատուները»: