«Reporters Without Borders». Սպանված լրագրողների թիվը 2012 թ. աճել է 33 %-ով
2012 թ. 88 լրագրող է սպանվել, որը 33 %-ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները: 879 լրագրողներ ձերբակալվել են, 1993-ը ենթարկվել են ֆիզիկական հարձակման, 98-ը` առևանգվել իսկ 73-ը՝ տիպողաբար հեռացել են իրենց երկրներից: Մեդիա ոլորտի 6 տեխնիկական աշխատակիցներ և 47 բլոգգերներ սպանվել են, 144-ը՝ ձերբակալվել: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը` ներկայացնելով «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցի տվյալները:
Լրագրողների համար ամենավտանգավոր շրջաններն են համարվում Հյուսիսային Աֆրիկան և Միջին Արևելքը, որտեղ 2012 թ.-ին գրանցվել է 26 զոհ, Ասիայում` 24, իսկ Աֆրիկայի Սաֆարայի հարավ ընկած շրջաններում` 21 զոհ:
Աղբյուրի փոխանցմամբ, 2012 թ.-ին սպանված լրագրողների մեծ մասը կամ լուսաբանել են ռազմական գործողությունները կամ էլ զոհ են գնացել կազմակերպված հանցավորության, իսլամիստական զինյալների գործողություններին, իսկ մի մասն էլ, սպանվել է կոռումպացված պաշտոնյաների պատվերով:
Լրագրողների համար ամենամեծ «բանտը» դարձել է Թուրքիան, որտեղ 193 բլոգեր և լրագրող գտնվում են անազատության մեջ: Վերջիններիցս 44-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին