Անուշ Սեդրակյան. Շատ հնարավոր է` չառաջադրվեմ
Առաջիկա նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի առաջադրումը հնարավոր է մնա քննարկումների մակարդակում:
«Շատ հնարավոր է, որ չառաջադրվեմ, և ես կարծում եմ, որ դրա մեջ որևէ ողբերգություն չկա, որովհետև այն փաստը, որ մենք ունեցանք պոզիտիվ քննարկումներ կին թեկնածուի առաջադրման վերաբերյալ, արդեն լավ ցուցանիշ էր»,-Panorama.am-ին հայտնեց Անուշ Սեդրակյանը:
Նրա կարծիքով, հարազատ կուսակցությունում իր առաջադրման վերաբերյալ խոսակցությունները քննարկման մակարդակում էլ կմնան, «որովհետև տեսնում եք վերջին ընդդիմադիր զարգացումների հետ մեկտեղ առաջադրվելը մի քիչ ֆորմալացվում է, իսկ մենք չենք ուզում ֆորմալացվել, այլ ուզում ենք նպատակային գաղափարական մասնակցություն ունենալ, դրա համար պարտադիր չէ թեկնածուի մակարդակով այդ ամենը անցկացնել, հարթակ կունենաք մեր կարծիքը արտահայտելու»: