ՄԱԿ-ը կոչ է անում սիրիացիների համար 1.5 մլրդ դոլար է հավաքել
ՄԱԿ-ը դեկտեմբերի 19-ին սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար դոնոր-երկրներին կոչ է արել 1.5 մլրդ դոլար հավաքել: ՄԱԿ հայտարարության մեջ նշվում է, որ 519.6 մլն դոլարը հատկացվելու է նրանց, ովքեր գտնվում են Սիրիայում, իսկ մնացած գումարը տրվելու է մոտ մեկ միլիոնի հասնող փախստականներին (սպասվում է, որ գալիք վեց ամսում սիրիացի փախստականների թիվը հասնելու է մեկ միլիոնի): Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը:
ՄԱԿ տվյալներով `օրական 2-3 հազար փախստական է հատում Թուրքիայի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի սահմանը: Նրանցից շատերն իրենց հետ բացի հագուստից ոչինչ չունեն: ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտարարել են, փախստականներին անհրաժեշտ է ապահովել կացարանով, սնունդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության այլ իրերով:
Նշենք նաև, որ Հայաստան արդեն իսկ ժամանել է վեց հազարից ավելի սիրիահայ: Կանխատեսումների համաձայն էլ, այդ հոսքը կաճի: