Քաղաքական 11:02 20/12/2012

Սմբատ Այվազյան. Այլևս տեղ չկա: Համբերության բաժակը լցվել է

«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանը հանդես է եկել առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Ս. Այվազյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մենք պայքարելու ենք և մոտ ապագայում կներկայացնենք մեր տեսակետներն ու ծրագրերը: Պայքարելու ենք հանուն իրականում ազատ ու ժողովրդավարական Հայաստանի»: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հայրենակիցներ,
Իշխանությունը իր քաղաքական արբանյակների հետ ժողովրդին հերթական անգամ խաբեց: Իր իսկ ստեղծած այլընտրանքը հանելով նախագահական մրցապայքարից, քաղաքացիներին ընդհանրապես զրկեց որևէ ընտրություն կատարելու հնարավորությունից:

Իշխանությունների կողմից ժամանակին որպես արհեստական այլընտրանքային ուժ ստեղծված Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը մեկ անգամ ևս ի չիք դարձրեց մեր երկրում քաղաքական պայքարի հնարավորության վերաբերյալ սին պատրանքները:
Հասկանալով, որ իշխանությանը մերժելու համար ժողովուրդը պատրաստ էր նույնիսկ կեղծ այլընտրանքի հետևից գնալ, ԲՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրություններին ստացել էր ընտրողների ձայների գրեթե կեսը, գնաց քաղաքական հանցագործության, հրաժարվելով նախագահական պայքարից:

Ինչպես 2003-ին Ազգային Միաբանության և 2008-ին Օրինաց Երկրի դեպքում, այնպես էլ այս անգամ երկրի քաղաքական վերնախավը իր անդրկուլիսյան պայմանավորվածություններով հուսախաբ արեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, դրսևորելով իր հանցավոր եսասիրությունը:

Հանուն իշխանության պահպանման նրանք այս անգամ էլ դավաճանեցին ժողովրդին, Բարգավաճ Հայաստանը դարձնելով ընտրազանգվածին ապակողմնորոշելու հերթական գործիք:

Իսկ ԲՀԿ-ն ձևացնելով ընդդիմադիր գործունեություն կարողացավ, ոչ միայն խորտակել ներկա պահին քաղաքական մրցակցային դաշտ ստեղծելու ժողովրդի հույսերը, այլև տկարացնել ընդիմադիր շարժումը, որն արտահայտում և արտացոլում էր լայն ժողովրդական զանգվածների բողոքն ընդդեմ անհույս գործազրկության, աղքատության և պաշտոնյաների անօրենությունների:
Այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասում են առաջընթացի և ապագայի նկատմամբ հավատի բացակայությամբ, հանցավոր ռեժիմների վերարտադրութան տասնամյակներ:

Այս իրավիճակում Հայաստանի նվիրյալ որդիները, իսկական քաղաքացիները չե’ն կարող լռել:
Չեն կարող չտեսնել, որ երկիրը կանգնած է լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների առջև, շարունակվող թշնամական շրջափակման մեջ:

Չեն կարող չտեսնել, որ Հայաստանի քաղաքացիների կեսն արդեն լքել է երկիրը, իսկ իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսական քաղաքականությունը: Ժողովուրդը պետք է արթնանա ու վերջ դնի այս ոճրագործությանը: Ժողովուրդը պե’տք է ոտքի կանգնի ու պաշտպանի իր իրավունքները, իր հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում, իր հայրերի պատիվը և իր երեխաների ապագան:

Ես կո’չ եմ անում Հայաստանի նվիրյալ որդիներին միանալ և մեկընդմիշտ ապացուցել, որ անդրկուլիսային պայմանավորվածությունները չեն կարող կոտրել ժողովրդի կամքը: Կո’չ եմ անում բոլոր հայերին, ում հետաքրքրում է հայրենիքի ապագան, պաշտպան կանգել իրենց սահմանադրական իրավունքներին:

Սիրելի’ հայրենակիցներ,
Պետք է համախմբվել, միավորվել և պայքարել, որպեսզի 2013 թ-ի Փետրվարի նախագահական ընտրությունները անցնեն ժողովրդավարության և բազմակարծության մթնոլորտում:  Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ կրկին խաբեն անպատասխանատու մարդիկ, ովքեր իրենց անձնական շահը վեր են դասում ժողովրդի շահերից:  Մենք այլեւս չպետք է լուռ նայենք, թե ինչպեն են ոմանք քաղցած ու անպաշտպան ժողովրդի հաշվին ապրում շքեղության մեջ, դղյակներ ու ամրոցներ կառուցում: Չպետք է համակերպվենք այն բանի հետ, որ իրենց արյան գնով Արցախն ազատագրած մեր հայրենակիցների ընտանիքները գոյատևեն աղքատության մեջ:

Այլևս տեղ չկա:  Համբերության բաժակը լցվել է:  Հետևաբար, մենք պե’տք է պայքարենք: Պայքարենք հանուն ապագայի, հանուն հայրենիքի ու հանուն նոր հույսի ծննդյան: Միայն համազգային միասնական ու վճռական գործողությունները կարող են շտկել վիճակը: Միայն ազգային արժեքների շուրջ ճշմարիտ հայրենասերների համախմբումն է, որով կարող ենք հաղթահարել այս քաղաքական դավաճանությունների շարքն ու դրանց բերած դառնությունը:

Հայրենակիցներ. մենք պարտավոր ենք ազատվել այս անտարբերության թմբիրից և պարտավոր ենք հասկանալ, որ այս իրավիճակում լռելը հավասարազոր է դավաճանության:
Մենք պարտավոր ենք համախմբվել ու գործել:
Մենք պարտավոր ենք գտնել այս անհանդուրժելի իրավիճակը շտկելու ձևերն ու միջոցները:
Մենք պայքարելու ենք և մոտ ապագայում կներկայացնենք մեր տեսակետներն ու ծրագրերը: Պայքարելու ենք հանուն իրականում ազատ ու ժողովրդավարական Հայաստանի:
Այդ պայքարում ես և իմ համախոհները ակնկալում ենք մեր հասարակության, մեր ողջ ժողովրդի օգնությունն ու աջակցությունը: Որովհետև մեր միասնությունն է լինելու հաղթելու, իրականում բարգավաճող երկիր կառուցելու միակ երաշխիքը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}