«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունն սկսվել է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 24-ը (ներառյալ):
Տարվա լավագույն ֆուտբոլիստի որոշման
Կարգ
1. Տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգի որոշման իրավունքը տրվում է
1. ՀՖՖ գործկոմի անդամներին,
2. 2012թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին,
3. 2012թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին,
4. 2012թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին,
5. 2012թ. Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին և
Տեսուչներին,
6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
2. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ցուցակի մեջ ընդգրկվում են`
ա/ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների կողմից սահմանված ժամկետում ներկայացված իրենց թիմի հինգ ֆուտբոլիստի թեկնածությունները:
բ/ ՀՖՖ կողմից ներկայացված տվյալ մրցաշրջանում ազգային և երիտասարդական հավաքականներում հանդես եկած ֆուտբոլիստների թեկնածությունները:
Եթե ակումբի կողմից առաջարկած տարբերակում կա ազգային կամ
երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստի ազգանունը, ապա այն
ընդգրկվում է ցուցակի մեջ միայն մեկ անգամ:
3. Քվեարկողներին առաջարկվում է վերը նշված սկզբունքով կազմված
ֆուտբոլիստների ցուցակը, որոնցից պետք է ընտրել լավագույն երեքին:
Ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց
ակումբի թեկնածուի համար:
Քվեաթերթիկը պետք է ներկայացնել ՀՖՖ փակ ծրարով:
4. Միավորների հաշվառումը կատարվելու է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր,
2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:
5. Միավորների հաշվառումը կատարվում է ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից,
և արդյունքները հրապարակվում են:
«ԳԱՆՁԱՍԱՐ» ՖԱՀԿ
1. Դիեգո Լոմբա Ֆարիաշ
2. Արսեն Բեգլարյան
3. Արա Խաչատրյան
4. Գորան Օբրադովիչ
5. Արթուր Ավագյան
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԴԻԼԻՋԱՆ»
1. Նորայր Գյոզալյան
2. Ալհասան Իլիասու
3. Նարեկ Դավթյան
4. Գոռ Էլյազյան
5. Ռումյան Հովսեփյան
«ՓՅՈՒՆԻԿ»
1. Հովսեփյան Սարգիս
2. Մանոյան Դավիթ
3. Հովհաննիսյան Կամո
4. Ոսկանյան Տարոն
5. Հովհաննիսյան Հովհաննես
«ԲԱՆԱՆՑ»
1. Թորոյան Արթուր
2. Համբարձումյան Հովհաննես
3. Շախնազարյան Արամ
4. Կարապետյան Սարգիս
5. Գյոզալյան Նարեկ
«ՄԻԿԱ»
1. Ալեքս Էնրիկե դա Սիլվա
2. Կասպարով Գևորգ
3. Մկրտչյան Աղվան
4. Պետրոսյան Արմեն
5. Ոսկանյան Անդրանիկ
«ԱՐԱՐԱՏ»
1. Գորիկ Խաչատրյան
2. Կարեն Նավոյան
3. Տիգրան Ոսկանյան
4. Ավետիք Կիրակոսյան
5. Գևորգ Նռանյան
«ՈՒԼԻՍ»
1. Միխեիլ Սիմոնյան
2. Արտակ Գրիգորյան
3. Արսեն Բալաբեկյան
4. Արամ Բարեղամյան
5. Դավիթ Գրիգորյան
«ՇԻՐԱԿ»
1. Կադիո Դիդիեր Բորիս
2. Կարեն Մուրադյան
3. Տիգրան Դավթյան
4. Անդրանիկ Բարիկյան
5. Յորո Լամին Լի
ՀՖՖ-ի կողմից առաջադրված թեկնածուների ցանկը
1. Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
2. Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան
3. Գևորգ Ղազարյան «Մետալուրգ» Դ., Ուկրաինա
4. Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ., Ուկրաինա
5. Արտակ Եդիգարյան «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
6. Մարկոս Պիզելի «Կուբան», Ռուսաստան
7. Արաս Օզբիլիս «Կուբան», Ռուսաստան
8. Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
9. Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան
10. Ռոման Բերեզովսկի «Դինամո», Ռուսաստան
11. Ռոբերտ Արզումանյան «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
12. Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
13. Վալերի Ալեքսանյան «Սանաթ Նաֆթ», Իրան
14. Էդգար Մալաքյան «Վիկտորիա» Պլզեն, Չեխիա
15. Արթուր Եդիգարյան «Հովերլա», Ուկրաինա
16. Զավեն Բադոյան ԲԱՏԵ, Բելառուս
17.Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
18. Արթուր Հարությունյան «Շիրակ»
19. Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»