Ամանորյա «խորհուրդներ»…Ինչ ուտել, ինչքան ուտել, չչարչարվել ու զերծ մնալ շոփինգամանիայից
Նախքան հյուր գնալը, մի քիչ ուտել. սկսել թարմ բանջարեղենային աղցաններից, օրվա ընթացքում չչարաշահել 1-2 չափաբաժին ալկոհոլը:
Սրանք բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խորհուրդներն են, թե ինչպես պետք է սնվել ամանորյա օրերին:
Կուրորդաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ պետք չէ անհանգստանալ, որ ամանորյա օրերին չափից շատ ուտելով հնարավոր է գիրանալ կամ ճարպակալել: «Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում կրկին կվերադառնաք ձեր նախկին քաշին: Ավելի անհանգստացնող են սննդի անվտանգությանն պահպանության հարցերը»,- ասաց մասնագետը:
Ըստ նրա, թունավորման պատճառ է ոչ միայն հին սնունդը, այլ նաև չափից շատ ալկոհոլ օգտագործելը: Ալկոհոլային թունավորման դեպքերը, մասնագետի տեղեկացմամբ, առավել հաճախ են հանդիպում այդ օրերին:
Բժիշկ-դիետոլոգը խորհուրդ տվեց նաև, եթե մարսողական համակարգի խանգարումն ուղեկցվում է տաքության բարձրացմամբ, պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ այդ թունավորումն ունի ինֆեկցիոն բնույթ: «Ամեն ինչ պետք է լինի չափի մեջ»,- ընդգծեց Վ. Պետրոսյանը:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ խորհուրդ տվեց հայ կանանց, որ շատ չչարչարվեն, այլապես չեն կարողանա հաճույք ստանալ տոնից, խուսափել շոփինգամանիայից, պատրաստել այն, ինչը շատ չի հոգնեցնի: Նա նաև ասաց, որ նախորդ տարիների համեմատ, մարդիկ սկսել են ավելի շատ Նոր տարին դիտել որպես տոն, այսինքն` «ուրախանալ, խնջույքներ կազմակերպել», այլ ոչ թե ուշադրության կենտրոնում պահել` «ինչ դնել սեղանին, ինչպես դնել, որ բոլորին դուր գա»:
Ըստ Ա. Սողոյանի, հետևելով այս խորհուրդներին, մարդիկ զերծ կմնան նախաամանորյա, հետամանորյա սթրեսներից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան