Հարցում. Գագիկ Ծառուկյանի էլեկտորատի մեծ մասը կանցնի Սերժ Սարգսյանին
Առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չաջակցելու մասին ԲՀԿ որոշման արդյունքում Գագիկ Ծառուկյանին ընտրելու ցանկություն ունեցողների մեծ մասը ձայնը կտա գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նման եզրահանգման են եկել հանրային կարծիքն ուսումնասիրած սոցիոլոգները:
«Արմնյուզ»-ի նախաձեռնությամբ և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից իրականացված նախընտրական հարցումների համաձայն` նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն են հայտնել հարցված 1020 ՀՀ բնակիչնների 21%-ը:
Նույն անձանցից մասնագետները հետաքրքրվել են, թե ում կտան իրենց ձայնը երկրորդ ընտրությամբ: Այսինքն` ո՞ւմ կընտրեն, եթե իրենց նախընտրած թեկնածուն` Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի: Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. 36%-ը նախապատվությունը տվել է Սերժ Սարգսյանին, 13%-ը Ռոբերտ Քոչարյանին, 9%-ը` Րաֆֆի Հովհաննիսյանին, 4%-ը` Լևոն Տեր-Պետորսյանին: Եվս 18%-ը նշել են, որ իրենց ձայնը կտան այլ թեկնածուների, իսկ 20%-ն էլ` չգիտի:
Նշենք, որ նույն հետազոտության համաձայն` հարցվածների 49%-ը տոկոսը նշել է, որ առաջին ընտրությամբ ձայնը կտա Սերժ Սարգսյանին: Երկրորդ հորիզոնականում Գագիկ Ծառուկյանն է 21%-ով, երրորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը` 6%-ով: