ՀՔԾ-ն ստացել է պատգամավորների դիմումը. Նախապատրաստվում են նյութեր
Հատուկ քննչական ծառայությունն այսօր, ժամը 10.20-ին, ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումը: Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին, տեղեկացնում են ՀՔԾ-ից:
Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով: Նախապատրաստվում են նյութեր:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՔԾ-ից խոստանում են նախաքննության ընթացքի մասին լրացուցիչ տեղեկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում