Ամանորյա սեղանին դրվող ամենավտանգավոր մթերքները. դիետոլոգները զգուշացնում են
Բոլորի մոտ Նոր Տարին ասոցացվում է առաջին հերթին «ուրախ» սեղանի հետ:
Դիետոլոգները նախազգուշացնում են առաջին հերթին նրանց, ովքեր սիրում են համեղ ուտելքիներ, որ բազմաթիվ ուտեստենր որոնք համարվում Նոր տարվա սեղանին համար ավանդական, կարող են հանգեցնել առողջական խնդիրների: Այս մասին տեղեկացնում է «Internovosti» պարբերականը:
«Իսկ որպեսզի տոնը «չփչանա», ապա պետք է այդ ուտելիքների օգտագործումը բացառել կամ էլ սահմանափակել:
Առաջին հերթին դա մայոնեզն է: Այն ավելացվում է գրեթե բոլոր աղցաներին: Իսկ դա կարելի է փոխարինել թթվասերով կամ էլ բուսական յուղով:
Երկրորդ տեղում են յուղոտ մսերը` խոզի միս, սագ: Նրանց չարաշահումը վտանգավոր է ստամոքսի և սրտաանոթային համակարգի համար: Դրանք կարելի է փոխարինել հավով կամ էլ հնդկահավով:
Երրորդ տեղում են տարբեր տեսակի կոկտեյլները: Չորրոդ տեղում է շամպայնը, որի օգտագործումը հանգեցնում է գլխացավի կամ էլ ստամոքսի այրոցի :
Ցանկն ավարտվում է մանդարինով: Թթու մրգերը շատ հաճախ վնասակար են ստամքոսի համար` հանգեցնում են գաստրիտի, իսկ երեխաների մոտ ալերգիայի:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին