Ես քաղաքականությունից չեմ հեռանա. Սասուն Միքայելյան
Այսօր «Հանրապետություն» կուսակցության հերթական համագումարին հրավիրված էր նաև Հայ Ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը, որին, առիթն օգտագործելով, լրագրողները մի քանի հարց ուղղեցին:
-Նախագահական ընտրություններից ակնկալիքներ ունե՞ք
-Այսինքն, ի՞նչ ակնկալիքներ, շա՞հ
-Ոչ, հանրության շահից բխող ի՞նչ սպասումներ ունեք:
-Հանրության շահից բխող ամեն հարցին պատասխան կտրվի տարեվերջին:
-Իսկ մինչև տարեվերջ, կարո՞ղ եք ասել որևէ բան. դուրս գալիս ե՞ք ՀԱԿ-ի կազմից:
-Ես այդ հարցին էլ կանդրադառնամ, բայց տարեվերջին: Բոլորն ասում են ՀԱԿ-ից դուրս գաս, ներս գաս: Եղել ա համաժողովրդական շարժում, ես հայտնվել եմ այն հրապարակում, որտեղ ժողովուրդն ա կանգնել: Էդ ժամանակ ոչ ՀԱԿ հասկացություն ա եղել, ոչ էլ ուրիշ կարծիք: Ժողովուրդն ա ըմբոստացել, ես էլ ժողովրդի հետ էդ հրապարակում:
-Հիմա պասիվ է, համաժողովրդական շարժում չկա, կարծես:
-Ժողովուրդը երբեք պասիվ չէ: Մեր մեծ քաղաքական գործիչներն են պասիվ: Իսկ այդ պասիվության գնահատականը իրենք պետք է տան, ոչ թե ես: Ես միշտ ժողովրդի հետ եմ:
-Որ ասում եք մեծ քաղաքական գործիչները պասիվ են, նկատի ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն:
-Ինչի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին:
-Պարոն Միքայելյան, այսօր հասարակական լայն զանգվածները դուրս չեն գալիս փողոց, ինչո՞ւ:
-Ռուսը մեծ խոսք ունի, ասում ա. «նիկագդա, նի գավարի նիկագդա», երբեք մի ասա, երբեք: Կգա ժամանակը, որ ժողովուրդը կկարողանա էնպես ըմբոստանա, որ էսօրվա խելոք քաղաքական գործիչները չպատկերացնեն:
-Պարոն Միքայելյան, դուք ցանկանո՞ւմ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի:
-Մտածեմ, կասեմ: Տարեվերջին ես այդ հարցին պատասխան կտամ:
-Պարոն Միքայելյան, ՀԱԿ-ում Ձեր գործընկեր Պետրոս Մակեյանն ասում է, որ ՀԱԿ-ն անգործության է մատնված: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Ես չեմ շտապում: Էդ ամբողջի մասին ես կխոսեմ տարվա վերջում: Իմացեք, ես երբեք չեմ հեռանա քաղաքականությունից:
-Լավ, վերջին հարցը. Ի՞նչ եք սպասում ՀՀՇ-ի վաղվա համագումարից, կառաջադրվի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը:
-Ես գուշակությամբ չեմ զբաղվում, բայց ինձ մի ներքին զգացում ասում է էդ հարցի պատասխանը: Ես այդ մասին չեմ կարող ասել, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, ասել: Վաղը երեկոյան դուք այդ բոլոր հարցերի պատասխանը կստանաք Տեր-Պետրոսյանից:
-Լևոն Տեր-Պետրոսյանը գալո՞ւ է ՀՀՇ-ի համագումարին:
-Ցավդ տանեմ, իրան հարցրեք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները