Հարցազրույցներ 15:40 21/12/2012

Ա. Զաքարյան. Հայաստանը խաղաղության և ժողովրդավարության երաշխիքն է, իսկ Ադրբեջանն` ընդամենը նավթ և գազ արտահանող երկիր

ՀՀԿ 14-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթում Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող մի քանի դրույթների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

- Պարոն Զաքարյան, կխնդրեի անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում սպառազինությունների մրցավազքի կասեցման և տարածաշրջանում փոխվստահության ապահովման գործում ունեցած ներդրման մասին հայտարարությանը: Ինչպե՞ս է Հայաստանը դա անում և անելու:

- Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում բավականին մեծ սպառազինական ռեսուրսներ են կուտակված և այդ ռեսուրսներն ունեն որոշակի նպատակ և նշանակություն: Սրա դեմ պետք է պայքարել երկու մեխանիզմով: Առաջինը` միջազգային իրավունքի և միջազգային համագործակցության ռեսուրսներն են, եվրոպական վերահսկողական մեխանիզմներն են, որոնց միջոցով մենք պետք է կարողանանք ավելի մեծ ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի սպառազինությունների մրցավազքը դադարեցվի: Երկրորդ գործընթացն Ադրբեջանի կողմից սպառազինության կուտակման դերի և նշանակության չեզոքացումն է: Դա Հայաստանի կողմից հավասարակշռման պահպանման խնդիրն է: Այս խնդիրների համախմբության մեջ է, որ Հայաստանի նշանակությունը` որպես տարածաշրջանի անվտանգության ապահովման երաշխիք, առաջնային դերակատար, բոլոր տարածաշրջանների կողմից գնալով ավելի հաստատվում ու ավելի ընդունելի է դառնում:

- Այս քաղաքական գիծը Հայաստանն արդեն տարիներ է ինչ վարում է: Ինչպիսի՞ ձեռքբերումներ ունենք:

-Ձեռքբերումը խաղաղ իրավիճակի երկարաձգումն է, խաղաղության ու անվտանգության համար բավարար ռեսուրսների կուտակումը և ճշմարիտ քաղաքականության իրականացումը: Հայկական կողմի դիրքորոշման մեջ վերջին հինգ տարիներին բեկում ու փոփոխություն չի եղել: Դա խոսում է այն մասին, որ ի սկզբանե որդեգրած քաղաքականությունն ամուր հիմքեր ունի: Հայաստանյան կողմի փաստարկներն ու մոտեցումներն ամբողջությամբ ընկալելի են միջազգային հանրության կողմից և խոսում են այն մասին, որ ԼՂ բանակցային գործընթացում Հայաստանը կարողանում է հստակ պահպանել իր դիրքերը` միաժամանակ խնդիրը պահելով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի մեջ:

Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ Ադրբեջանը միանգամայն հակառակ դիրքորոշումն ունի: Նա խնդրի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով, նա խնդրի լուծման գործընթացները փորձում է դուրս բերել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, փորձում է գերկարևորել նավթային և գազային գործոնները: Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ մեծ դերակատարություն է հատկացրել Թուրքիային, ինչը նշանակում է, որ նրա արտաքին քաղաքականությունը որոշակի կախվածություն ունի տարածաշրջանում: Ադրբեջանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ միջազգային հանրությունը միայն նավթի և գազի տեսքով օգուտներ է ձեռք բերում և այս գործընթացը կարող է որպես իրավիճակ երկար ժամանակ լինել անփոփոխ:

- Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում

- Հայաստանը կարողացել է իր սահմանափակ ռեսուրսներով, բայց միաժամանակ դրսում ճշգրիտ և հաշվարկված քաղաքականություն իրականացնելով ապահովել երկու կարևոր հանգամանք` այն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կայուն և երկարաժամկետ քաղաքաակնություն է, որն ապահովում է ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, այլև իր վրա է վերցնում տարածաշրջանային համատեքստով անվտանգության ապահովման լայն ռեսուրսներ` և´ ՀԱՊԿ համակարգում, և´ արևմտյան շրջանակների հետ համագործակցելով: Երկրորդն այն է, որ Հայաստանն իր վրա է վերցնում քաղաքական խնդիրների շուրջ համագործակցության լայն օրակարգ: Դա բոլորի հետ համագործակցությունն ու բոլոր խնդիրների շուրջ քննարկումներնի համար բաց լինելն է: Որպես ապացույց նշեմ` Հայաստանի դիրքերն ամրապնդեց այն հանգամանքը, որ Հայաստանը եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողը: Տարածաշրջանում Հայաստանի կարգավիճակը սահմանափակ ռեսուրսներով դիմադրություն ցուցաբերող և այդ սահմանափակ ռեսուրսներով ժողովրդավարություն կառուցող պետության կարգավիճակ է, որը բնականաբար, ամրապնդում է ՀՀ-ի արտաքին դրական իմիջը:

Սրա հետ է պայմանավորված Հայաստանի նկատմամբ ակնհայտ ուշադրության ավելացումը: Հայաստանի ներսում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն արդեն իսկ միջազգային հանրության ուշադրության և հոգատարության առարկա են: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը բազմաթիվ ցուցանիշներով այլևս չի համեմատվում տարածաշրջանի երկրների հետ, այլ կարողանում է համեմատվել Արևելյան Եվրոպայի երկրների հետ:

- Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր նշած երկու կետերով մենք հակադրում ենք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կոծկող նավթային և գազային ռեսուրսներին:

- Մեր քաղաքականությունը և Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված են տարբեր ռեսուրսների վրա: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը Ադրբեջանի համար թշնամի է համարում հայության ռեսուրսները` համահայկական ռեսուրսները և պայքարում է հայկական լոբինգի դեմ: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի բազմաթիվ համախոհ պետություններ: Դա, բնականաբար, Ադրբեջանի կողմից այդքան ռեսուրսների ծախսման պարագայում չնչին արդյունք է` որևէ խորհրդարանում կիսատ-պռատ որևէ հայտարարություն, գրված հայտարարության տեքստեր… տարբեր բանաձևերում գնված ձևակերպումներն այլևս ոչինչ չեն տալիս, որովհետև իրական քաղաքականության մեջ տարածաշրջանը դիտարկվում է հավասարակշռության տեսքով: Հայաստանը խաղաղության և ժողովրդավարության երաշխիքն է, իսկ Ադրբեջանն` ընդամենը նավթ և գազ արտահանող երկիր:

- Պարոն Զաքարյան, նախագահն իր խոսքում նաև նշեց, որ «ոչ մի ժողովուրդ և ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չի ընկալվում որպես թշնամի»: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Տեսեք, Թուրքիայի քաղաքականությունը մի շարք տարածաշրջանային երկրների, այդ թվում Հայաստանի հանդեպ իր մեջ պարունակում է թշնամանք և հակադրություն: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը նշանակում է նաև հակադրություն այս կամ այն բևեռների, այդ թվում` հայ ժողովրդի հանդեպ: Այսինքն` այս երկրների շուրջ գոյություն ունի լարվածություն: Հայաստանի Հանրապետությունը որևէ թշնամական հարաբերություններ չունի, որովհետև իր կողմից վարվող քաղաքականությունը և իր ստանձնած դերակատարությունն առաջին հերթին տարածաշրջանային խաղաղության երաշխիքներ են ապահովում: Հնարավոր չէ դառնալ խաղաղության համար պայքարող սուբյեկտ և ունենալ թշնամիներ: Եվ երկրորդը` արժեքային համակարգով, հանդուրժողականությամբ, քրիստոնեական արժեքների դավանմամբ և արդյունավետ, փոխշահավետ քաղաքականություն իրականացնելու պարագայում, բնականաբար, թշնամական եզրեր գտնել բոլորովին ճիշտ և ընկալելի չի լինի:

Նույնիսկ ցեղասպանության խնդիրը պահելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն, հայ-թուրքական հարաբերությունները առ այսօր մնում են Հայաստանի համար քննարկվող թեմա, և Հայաստանը հավատարիմ է մնում իր նախաձեռնությանը: Սա խոսում է այն մասին, որ պատմական հարաբերություններից վեր կանգնելով և միջպետական հարաբերությունները կարևորելով, ավելի երկար և ավելի հեռուն պետք է նայել: Այդ պատճառով էլ նախագահ Սարգսյանն իր ելույթում հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ` այո, Հայաստանի Հանրապետությունը չունի թշնամիներ և որևէ երրորդ, չորրորդ երկիր արհեստական մեզ համար թշնամի չի կարող ստեղծել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}